Ինչպես և սպասվում էր, այսօր Նյու Յորքում Unpacked միջոցառման ժամանակ Samsung Electronics ընկերությունը ներկայացրեց իր նոր Galaxy S4 սմարթֆոնը:
Լրիվ արդարացնելով հույսերը, մոդելը իրոք բարելաված և զարգացրած Galaxy S III-ի տպավորություն է թողնում: Նորույթի դիզայնը շատ նման է նախորդ մոդելին: Ամենագլխավոր տարբերությունը դա ապարատային հարթակն է՝ նույն ինքը 8 միջուկանի Exynos 5 Octa պրոցեսորը:
Իրականում կախված թողարկման տարածքից Samsung Galaxy S 4-ը կարող է լինել կամ 8 միջուկանի Exynos 5 Octa 1.6 ԳՀց պրոցեսորով կամ Qualcomm Snapdragon 4 միջուկանի 1.9 ԳՀց հաճախականությամբ պրոցեսորով:
Galaxy S 4-ը ստացել է 5 դյույմանոց AMOLED էկրան Full HD (1920×1080 պիքսել) թողունակությամբ:
Samsung Galaxy S 4-ի տեխնիկական բնութագիրը
- Օպերացիոն համակարգ՝ Android 4.2.2 Jelly Bean
- Ցանց՝ GSM/GPRS/EDGE (850 / 900 / 1800 / 1900 ՄՀց), HSPA+ 42 Մբիթ/վ (850 / 900 / 1900 / 2100 ՄՀց), 4G LTE Cat 3 100/50 Մբիթ/վ (հաճախականությունները կախված են տարածաշրջանից)
- 5-դյույմանոց Full HD Super AMOLED 1920 x 1080 պիքսել թողունակությամբ էկրան, 441 ppi խտությամբ
- 13-մեգապիքսել BSI հիմնական կամերա ավտոֆոկուսով և լուսարձակով
- 2-մեգապիքսելանոց դիմային կամերա
- Պոցեսոր Samsung Exynos 5 Octa 1,6 ԳՀց Կամ չորս միջուկանի Qualcomm Snapdragon 1,9 ԳՀց
- Օպերատիվ հիշողություն 2 ԳԲ
- Wi-Fi (802.11 a/b/g/n/ac, HT80), Bluetooth 4.0(LE), GPS/ГЛОНАСС, NFC
- IR LED (ДУ), MHL 2.0
- Սենսորներ – աքսելոմետր, լուսավորության ցուցիչ, թվային կողմնացույց, տարածության ցուցիչ, գիրոսկոպ, բարոմետր, ջերմաստիճանային և խոնավության ցուցիչներ
- Ներքին հիշողություն 16, 32 կամ 64 ԳԲ
- microSD միկրոքարտերի բնիկ, մինչև 64 ԳԲ
- Մարտկոցի թողունակություն 2600 մԱ
- Չափսերը – 136,6 x 69,8 x 7,9 մմ
- Քաշը- 130 գ