Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ՄԱՐԴԻԿ Անտուան դե Սենտ Էքզյուպերի -Աղոթք: Փոքրիկ քայլերի արվեստը

Անտուան դե Սենտ Էքզյուպերի -Աղոթք: Փոքրիկ քայլերի արվեստը

Աստված իմ,
ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն:

Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն՝ ինչը պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:

Խնդրում եմ քեզնից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:

Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն օգնում. ո՛չ անցյալի, և ո՛չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը:

Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:

Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:

Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:

Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տուր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին: Դարձրու ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանիր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:

Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը:

Загрузка…

կարդացեք նաև

Կանացի 10 սանրվածք, որոնցից սովորաբար տղամարդիկ խենթանում են

Կանայք պատրաստ են չափազանց շատ ժամանակ ծախսել, որպեսզի մազերը իդեալական տեսք ունենան: Սակայն հետաքրքիր է իմանալ, թե ինչ են մտածում տղամարդիկ այդ գեղեցկության և...

5 ամենահոռացած Կենդանակերպի նշաններ, որոնք փող չեն խնայում իրենց վրա, բայց փոխարենը խնայում են հարազատների վրա

Այս 5 Կենդանակերպի նշանների ներկայացուցիչները ուղղակի պաշտում են փող ծախսել: Բայց դրա հիմնական մասը նրանք ծախսում են իրենց անձի վրա: Խիղճը նրանց չի տանջում,...

Միլիոն տարի՝ և ոչ մի փոփոխություն: Իմաստալից արտ-նախագիծ

Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ են ժամանակակից մարդիկ տարբերվում հեռավոր նախնիներից, որոնք ապրել են նախնադարում: Թվում է թե մարդկությունը անցել է էվոլյուցիայի երկար ճանապարհ: Պետք...

Յուրաքանչյուր Կենդանակերպի նշանի համար երեքական խորհուրդ Տիեզերքից

Կենդանակերպի նշանը մարդուն տալիս է բնավորության յուրահատուկ գծեր, նաև որոշում է նրա ճակատագիրը։ Աստղաբանները յուրաքանչյուր Կենդանակերպի նշանի համար պատրաստել են երեք կարևոր հաղորդագրություն։ Այս...

11 բան, որ անում է տղամարդը, եթե իր համար թանկ է իր կինը

Հարաբերությունների հոգեբանություն։ Եթե ծանոթությունից անցել է մի քանի օր, պետք չէ շտապել պարզել, թե ինչպես է նա վերաբերվում Ձեզ, և թե ինչ է նա զգում։...