fbpx

Ռուսաստան – Հայաստան խաղին ընդառաջ

Դե ի՞նչ, ընդամենը մի քանի ժամից Եվրո-2012-ի շրջանակներում կայանալիք ընտրական փուլի պատասխան հանդիպմանը Սանկտ Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտ դուրս կգան Ռուսաստանի հավաքականը և Հայաստանի հավաքականը: Խաղը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 20:00-ին: 5 խաղից հետո Հայաստանի հավաքականն ունի 8 միավոր, Ռուսաստանի հավաքականը` 10 միավոր: Առայժմ Ռուսաստանի հավաքականը գլխավորում է B խումբը:
Պատկերացնու՞մ եք, հաղթանակի դեպքում Հայաստանը լուրջ հայտ կներկայացնի Եվրո-2012-ի եզրափակիչ փուլ դուրս գալու համար:
Չնայած նրան, որ միջազգային բուքմեյքերական գրասենյակները Ռուսաստան-Հայաստան ընտրական խաղում բացահայտ ֆավորիտ են համարում տանտերերին։ Ռուսաստանի հաղթանակի համար սահմանվել է 1.20 գործակից։ Ոչ-ոքիի վրա խաղադրույքներ են ընդունվում 6.60-ից 7 գործակցով, իսկ Հայաստանի հաղթանակը որոշ բուքմեյքերական գրասենյակներ գնահատել են 22։ Բայց մեր հույսերը մեծ են, քանի որ մենք ունենք իրոք աճ գրանցող, երիտասարդ և պերսպեկտիվ հավաքական:

Մնում է միայն հուսալ և մեկ բռունցքի պես հավաքական ուժով և մտքով հավատալ և աջակցել մեր տղաներին:
Տխեք ջան առա՛ջ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ռուսաստան – Հայաստան խաղին ընդառաջ
ԹԵՍՏ գիտունիկների համար