Վազքը դա ամենահասանելի և պարզ ֆիզիկական վարժություններից մեկն է: Վազքի ընթացքում մարդու մոտ սկսում են գործել հիմնական մկանային խմբերը, ինչը նպաստում է օրգանիզմի ամրապնդմանը և գեղեցիկ կառուցվածքի ձեռբերմանը:
1. Մ.թ.ա. առաջին օլիմպիական խաղերը անց էին կացվում միայն վազքի մրցարշավով:
2. Վազքով զբաղվում են դատարկ ստամոքսով, պլանավորելով սնվելն այնպես, որպեսզի պարապմունքներից առաջ ստամոքսը դատարկ լինի: Լիքը ստամոքսը վազքի ընթացքում ճնշում է ենթաստամոքսային գեղձը, որի պատճառով կարող է առաջանալ կողի ծակոցներ:
3. Գիտնականները խորհուրդ են տալիս վազել երեկոյան, քանի որ առավոտները մեր օրգանիզմը դեռևս գտնվում է արթնանալու վիճակում և նաև այն կարող է բերել սրտի աշխատանքի վատացման:
4. Նոա Նգենին 1999թ. սեմպտեմբերի 5-ին համաշխարհային ռեկորդ է սահմանում՝ 1կմ վազելով ընդամենը 2 րոպե 11 վայրկյանում:
5. Կենդանիներից ամենարարագավազը հեպարդն է, իսկ երկրորդ տեղում է նապաստակը:
6. Հաշվողական տեխնիկա արտադրող ֆիրմաներից մեկում ընդմիջումներին աշխատակիցներին ստիպում են 30 րոպե վազել: Ինչպես պարզվել է դա դրական է ազդում աշխատակիցների աշխատունակության և արտադրանքի որակի վրա: