fbpx

Ուզո՞ւմ եք տեսնել 1960-ականների ամենագեղեցիկ կնոջը: Դիմավորեք՝ Ջինա Լոլլոբրիջիտա, Մեծ Կրծքեր մականվամբ

Այս կինը Բրիջիտ Բարդոի և Սոֆի Լորենի ոխերիմ մրցակիցն էր, բայց չգիտես թե ինչու նրա մասին շատ ավելի քիչ էին խոսում: Լուիջինա (Ջինա) Լոլլոբրիջիտան մի անգամ իմանում է, որ «Լոլլոն» ֆրանսերեն նշանակում է «մեծ կրծքեր»:

Լինելով իսկական սեքս խորհրդանիշ, նա որոշում է օգտվել այդ հանգամանքից և փառավորվել նաև կոլորիտային մականվամբ: ԶԼՄ-ներում նրան սկսեցին անվանել Լա Լոլլո:

Սկսվեց իսկական «կրծքերի պատերազմ», որովհետև երկրպագուները, համեմատելով Լոլլոին և Լորենին, ոչ մի կերպ չէին կարողանում կողմնորոշվել, ո՞վ է իրենց ավելի շատ դուր գալիս: Պատերազմում բոլոր միջոցներն արդարացված են, և այդ պատճառով մի անգամ Սոֆին հայտարարեց, որ մրցակցուհու կրծքերը սիլիկոնից են:

Դա իսկական իրարանցում առաջացրեց: Լոլլոբրիջիտան չհանձնվեց և առաջարկեց մերկանալ հանրության առաջ, որպեսզի վերջիններս կարողանան կողմնորոշվել, թե վերջապես ո՞վ է նրանց դուր գալիս:

Կանայք այդպես էլ իրենց վեճը ավարտին չհասցրեցին և այդ պատճառով երկուսն էլ մնացին փառքի շողերով և երկրպագուների սիրով պարուրված:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ուզո՞ւմ եք տեսնել 1960-ականների ամենագեղեցիկ կնոջը: Դիմավորեք՝ Ջինա Լոլլոբրիջիտա, Մեծ Կրծքեր մականվամբ
6 նշան, որ դուք շատ ուժեղ բնավորություն ունեք