fbpx

Ռոկֆոր պանիրը ֆրանսիացիների երկարակեցության գաղտնիք

.Գիտնականները հայտնաբերել են, որ ֆրանսիական Ռոկֆոր պանիրը, որը հայտնի է իր բորբոսով, յուրահատուկ հատկությամբ է օժտված՝  հակաբորբոքային հատկություններով:

Դա կարող է օգնել բացահայտել «ֆրանսիական պարադոքսը» և բացատրել, ինչո՞ւ են այս երկրում ապրող մարդիկ տարբերվում իրենց նախանձելի առողջությամբ, չնայած նրան, որ իրենց սննդում բավական մեծ քանակությամբ ճարպեր կան:

Այս հնագույն պանրի լավագույն հատկությունները ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ այն հասունանում է:

Ռոկֆորը հասունանում է Ֆրանսիայի հարավում գտնվող քարանձավներում, Թուլուզ քաղաքի մոտակայքում: Իր օգտակարությունը առավել լավ բացահայտվում է օրգանիզմի թթվային միջավայրում, ինչպես օրինակ, ստամոքսի լորձաթաղանթում և մաշկի մակերեսին:

.

Lycotec ընկերությունից դոկտոր Իվան Պետյաևը և Յուրի Բաշմակովը, որոնք կատարել են հետազոտություններ, պնդում են, որ պանրի հակաբորբոքային հատկությունները կարելի է օգտագործել սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարում և կիրառել այն հակատարիքային մածուկներում:

Գիտնականները արդեն վաղուց են փորձում հասկանալ «ֆրանսիական պարադոքսը»: Ինչպես հայտնի է ֆրանսիացիները սիրում են պանիր, կարագ, սպիտակ հաց և կարմիր գինի:

Սակայն հետաազոտոխները կասկածում էին, որ ֆրանսիացիների սննդում գոյություն ունեն նաև այլ հավելումներ, որով և բացատրվում է թե ինչո՞ւ են այդ երկրի բնակիչները առավել հազվադեպ մահանում սրտանոթային հիվանդություններից:

Բորբոսնած պանրի օգտակարությունը

Բորբոսով պանիրները կամ կապույտ պանիրները ստանում են պանրի մեջ ասեղով կամ այլ մեթոդներով բորբոսի հատուկ տեսակների ներմուծմամբ: Այդ բորբոսների տեսակներից են Penicillium roqueforti և Penicillium glaucum, որոնք պանրին հաղորդում են յուրահատուկ համ և հոտ:

.

Այդ բորբոսները հայտնի են նրանով, որ օրգանիզմում պայքարում են վնասակար բակտերիաների դեմ:

Բացի դրանից կապույտ պանիրները պատրաստում են հիմնականում այծի կաթից, որը համարվում է առավել օգտակար, քան կովի կաթը և պարունակում է ավելի քիչ խոլեստերին:

Կապույտ պանիրները կալորիայի, բարձր որակի սպիտակուցի, վիտամինների և հանքային նյութերի լավ աղբյուրներ են: Բորբոսնած պանիրը հարուստ է A և B վիտամիններով, կալցիումով, ֆոսֆորով և երկաթով:

Բորբոսնած պանրի առավել հայտնի տեսակներն են՝ Բրին, Ռոկֆորը, Գորգոնզոլան, Կամամբերը, Դանաբլյուն, Ստիլթոնը և այլն:

Բորբոսնած պանրի վնասակարությունը

Բորբոսով պանիրները հակացուցված են ալերգիկներին, եթե մարդը ունի ալերգիա բորբոսների նկատմամբ:

Նաև լավ կլինի նրանից հրաժավել հղիության շրջանում, քանի որ նրանք կարող են պարունակել Լիստերիում բակտերիաներ, որը կարող է բացասական ազդել պտղի աճի վրա:

.

Ընդհանուր առմամբ բորբոսով պանիրները, ինչպիսիք են՝ Ռոկֆորը և այլն անվնաս են առողջության համար: Նրանց պատրաստման ժամանակ օգտագործվում են հատուկ տեսակի բորբոսներ, որոնք անվնաս են:

Փափուկ պանիրները, ինչպիսին է, օրինակ սովորական տնական պանիրը կամ մածուկ պանիրը բորբոսնելուց պետք է դեն շպրտել: Նրանք կարող են պարունակել վնասակար բակտերիաներ, այնպիսն, ինչպիսիք են Լիստերիաները, սալմոնելաները և աղիքային ցուպիկները, որոնք կարող են աճել բորբոսի վրա:

Աղբյուրը՝   www.telegraph.co.uk


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ռոկֆոր պանիրը ֆրանսիացիների երկարակեցության գաղտնիք
10 զարմանալի փաստ լույսի մասին