fbpx

Ամենաքաղցրը և ամենադառը։ Իմաստուն առակ

Իմաստուն առակ այն մասին, թե ի՞նչն է աշխարհում ամենաքաղցրը և ամենադառը։

Մի թագավոր հրամայում է իր վեզիրին.

– Գնա և ինձ բեր մի կերակուր, որից քաղցրը չես գտնի ոչ երկրի երեսին, ոչ էլ ծովերի խորքերում։

Վեզիրը գնում է, լեզու գնում, բերում, խորովում այն և մատուցում։ Թագավորին դուր է գալիս։

Մյուս անգամ թագավորը հրամայում է.

– Գնա և ինձ բեր մի այնպիսի կերակուր, որից դառը չես գտնի աշխարհի երեսին։

Վեզիրը գնում է, կրկին լեզու գնում և մատուցում։

Թագավորն ասում է.

– Ես խնդրեցի քաղցր՝ դու գնացիր և լեզու բերեցիր, խնդրեցի դառը՝ ու կրկին լեզո՞ւ։

Վեզիրը պատասխանում է.

– Երդվում եմ քո գլխով, Աշխարհում չկա ավելի քաղցր, քան լեզուն և չկա ավելի դառը բան, քան լեզուն։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ամենաքաղցրը և ամենադառը։ Իմաստուն առակ
Կրեատիվ և զվարճալի մաթեմատիկայի ուսուցիչը (տեսանյութ)