fbpx

Դուք կհուզվեք, երբ իմանաք, թե ինչ է նշանակում այս երկու գծերը Ռոնալդուի ծոծրակին

ԶԼՄ-ները հաճախ են քննադատում նրան չափազանց ցուցամոլության, լպիրշության և ֆուտբոլային դաշտում գործած սխալների համար: Այնուամենայնիվ վերջերս Ռոնալդուն բոլորին ստիպեց հուզվել:

Քրիշտիանու Ռոնալդուն՝ վերջին 20 տարում աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, եթե ոչ միակը: Նա իր կարիերայի ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների և բազմաթիվ ձեռքբերումներ է ունեցել: Լինելով աշխարհի ամենագեղեցիկ ֆուտբոլիստներից մեկը, նա պարբերաբար նկարահանվում է գովազդային հոլովակներում և ամբողջ աշխարհով գրավում է միլիոնավոր կանանց սրտեր: ԶԼՄ-ները հաճախ են քննադատում նրան չափազանց ցուցամոլության, լպիրշության և ֆուտբոլային դաշտում գործած սխալների համար: Այնուամենայնիվ վերջերս Ռոնալդուն բոլորին ստիպեց հուզվել:

Ֆուտբոլիստը դուրս եկավ յուրահատուկ սանրվածքով, որը շատերի մոտ հարցեր առաջացրեց: Նրա ծոծրակին հայտնվել են երկու գծեր, որոնք դժվար թե կարելի էր անվանել ոճաբանի սխալ: Շատերը որոշեցին, որ դա հերթական նորաձևության թրենդ է, իսկ որոշներն են գտան, որ դրա հետ կապված է որևէ դրամատիկ պատմություն: Երկրորդները ճիշտ դուրս եկան:

Քրիշտիանուն զբաղվում է բարեգործությամբ, այդ պատճառով որոշ ժամանակ առաջ նա վճարել էր քաղցկեղով հիվանդ մի երեխայի բուժումը: Վիրահատությունից հետո տղայի մոտ, ծոծրակին մնացին երկու սպիեր: Երեխային աջակցելու համար, ֆուտբոլիստը որոշեց ընտրել իր համար նմանատիպ գծեր: Սիրում եք դուք Ռոնալդուին, թե ոչ, բայց այս արարքը միանշանակ հարգանքի արժանի է:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Դուք կհուզվեք, երբ իմանաք, թե ինչ է նշանակում այս երկու գծերը Ռոնալդուի ծոծրակին
Տարօրինակ, բայց աշխատող բաղադրատոմս: Ինչպես հաղթահարել հոգու ցավը