fbpx

Քրիշտիանո Ռոնալդու. Իսկական ընկերության վառ օրինակ

Ուզում ենք մի իրական պատմություն պատմել, որը շատերին վաղուց ծանոթ է: Սակայն կարծում ենք կլինեն մարդիկ, որ այս պատմությունը չեն լսել: Կարծում ենք այս պատմությունը կարող է իսկական ընկերության վառ օրինակ ծառայել: Խոսքը գնում է Քրիշտիանո Ռոնալդույի և իր ընկեր Ալբերտու Ֆանտրաուի ընկերության մասին, որի մասին Ռոնալդուն պատմել է հարցազրույցներից մեկի ժամանակ :

Քրիստիանո Ռոնալդու. «Իմ հաջողությունների համար պարտական եմ իմ մանկության ընկեր՝ Ալբերտու Ֆանտրաուին: Մենք իրար հետ խաղում էինք երիտասարդական ակումբում: Երբ մեզ մոտ եկան մարդիկ Սպորտինգ ակումբից, նրանք ինձ ու Ալբերտին ասացին, որ ով մեզնից ավելի շատ գոլ խփի՝ նրան էլ կվերցնենք ակումբ:

Մենք այդ խաղը հաղթեցինք 3-0 հաշվով: Առաջին գոլը հաջողված անցումով ես խփեցի: Երկրոդը գլխի հարվածով խփեց Ալբերտուն, իսկ երրորդ գոլը ապշեցրեց շատերին: Ալբերտուն դուրս եկավ մեն-մենակ դարպասապահի դիմաց,  խափս տվեց դարպասապահին և մնում էր միայն գրավել դատարկ դարպասը: Բայց նա վերցրեց և պաս տվեց ինձ և ես գրավեցի դատարկ դարպասը: Եվ ինձ վերցրեցին Սպորտինգ:

Խաղից հետո ես մոտեցա Ալբերտին և հարցրեցի ինչու՞, իսկ նա պատասխանեց. – Քրիշ դու ինձանից լավն ես և գնաց»:

Հարցազրույցից հետո լրագրողները շտապում են Ալբերտու Ֆանտրաուի տուն, որպեսզի պարզեն արդյո՞ք Ռոնալդուի պատմածը իրականություն է թե ոչ: Նա ասաց, որ իր ֆուտբոլիստի կարիերան հենց այդտեղ էլ ավարտվեց և այժմ ինքը գործազուրկ է: Իսկ այդ դեպքում Ձեզ որտեղի՞ց այս թանկանոց տունը ավտոմեքենան, գեղեցիկ կինն ու շատ երեխաներ. – հարցրեցին լրագրողները: Եվ նա հպարտությամբ պատասխանեց. «Այդ ամենը Քրիշտիանոյի շնորհիվ»:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Քրիշտիանո Ռոնալդու. Իսկական ընկերության վառ օրինակ
7 իրավիճակ, որոնցում հատկապես կարևոր է լսել ձեր ինտուիցիային՝ ճիշտ որոշում կայացնելու համար