fbpx

Ճիշտ առաջին տպավորություն թողնելու 3 գաղտնիք

«Դուք երբեք երկրորդ հնարավորություն չեք ունենա առաջին տպավորություն թողնելու համար» - Օսկար Ուայլդ:

Բոլորս էլ ունեցել ենք պահեր, երբ զղջացել ենք, որ մարդու վրա լավագույն առաջին տպավորությունը չենք թողել: Եվ զարմանալի չէ, քանի որ այն ի վիճակի է բացել բազմաթիվ դռներ և ջախջախել բազմաթիվ խոչընդոտներ։

Ըստ Յեյլի հոգեբան Ջոն Բահրի, մենք մեր առաջին տպավորությունները ձևավորում ենք վայրկյանի երկու տասներորդում: Դա այն ռեակցիան է, որի համար անմիջականորեն պատասխանատու է մեր լիմբիկ համակարգը։ Եթե ​​առաջին տպավորությունը դրական լինի, մենք ավելի բաց կլինենք… և հակառակը։

Հաղորդակցության մեջ առաջին տպավորությունը հիմնականում հիմնված է սառը հաշվարկի վրա: Դժվար թե դուք ձեր պոտենցիալ ղեկավարի առաջ ձեզ պահեք այնպես, ինչպես, ասենք, ձեր սեփական խոհանոցում։ Եթե ​​դուք ադեկվատ եք, իհարկե: Եվ հետևաբար, եթե ցանկանում եք լավ առաջին տպավորություն թողնել նոր ծանոթի վրա, ապա պետք է հետևեք այս հոդվածում ներկայացված 3 խորհուրդներին։

Բնականություն

Բնական վարքագիծ դրսևորել նշանակում է զրուցակցին կամ լսարանին ցույց տալ այնպիսի կերպար, որը համընկնում է այն կերպարի հետ, ինչը կաք իրականում: Այսինքն, եթե դուք մի փոքր անկազմակերպ մարդ եք, մի փորձեք կոկիկի տպավորություն թողնել։ Բայց այն, ինչ կարող եք իրականում անել, դա ցույց տալն է, որ աշխատում եք ինքներդ ձեզ վրա, որպեսզի ձերբազատվեք այս թերությունից:

Որպեսզի դիմացինի մոտ թողնեք ամենանպաստավոր առաջին տպավորությունը, փորձեք ընդգծել ձեր ուժեղ կողմերը և փոքրացնել ձեր թույլ կողմերը: Բայց որպեսզի հաջողության հասնեք, նախ պետք է իմանաք դրանց մասին։

Ազնվություն

Դժվար թե ինչ-որ մեկը կարողանա լիովին վստահել, եթե առաջին հանդիպման ժամանակ անկեղծ չլինեք։ Եթե ​​ինչ-որ մեկի վրա լավ տպավորություն թողնելու համար դիմում ես ստին կամ թաքցնում ինչ-որ տեղեկություն, ուրեմն դու քեզ համար փոս ես փորում։ Վաղ թե ուշ ճշմարտությունն ամեն դեպքում ի հայտ կգա, բացի այդ, դուք ձեր կյանքը կլցնեք սթրեսով՝ փորձելով ջրի երեսին պահել սուտը։

Այսպիսով, վստահեք ինքներդ ձեզ, վստահեք այլ մարդկանց և վստահեք կյանքին: Եվ, հավատացեք, միշտ ավելի լավ է ասել, որ դուք իրավունք չունեք խոսել որոշակի թեմայով, քանի որ բավականաչափ չգիտեք, քան ծաղրածուի տպավորություն թողնեք՝ ներկայացնելով «փաստեր», որոնք դուք ձեզանից հորինում եք տեղում:

Ավելի լավ է անմիջապես խոստովանեք, որ մի փոքր հուզվում եք, քան կեղծ վստահություն խաղաք, որի տակ հստակ երևում է լարվածությունը: Դուք պարտավոր չեք և չպետք է ձևացնեք ձեզ ոչ այնպիսին, ինչպիսին կաք: Ինչպիսին էլ լինի իրավիճակը, եթե ազնիվ լինեք, նվազագույն կորուստով դուրս կգաք դրանից։

Տես նաև՝ Առաջի տպավորությունը, որ թողնում է շրջապատի վրա Ձեր Կենդանակերպի նշանը

Ուղիղ շփում

Միշտ հստակ պատկերացրեք, թե ինչ ուղերձ եք ուզում փոխանցել լսարանին կամ զրուցակցին: Եթե ​​ձեզ հարց են տալիս, պատասխանեք զրուցակցին պարզ և հստակ՝ առանց շեղվելու և թեման փոխելու։ Փորձեք նաև ձանձրալի մանրամասների մեջ չմտնել և երկխոսությունը չվերածել մենախոսության։ Հիշեք, որ առաջին խոսակցությունը շատ ավելի լավ տպավորություն է թողնում զրուցակիցների մոտ, եթե դա դիտողությունների և կարծիքների դինամիկ փոխանակում է։

Մարդկանց հետ շփվել կարողանալը շատ կարևոր արվեստ է։ Ինքնաբերաբար մի ենթադրեք, որ ձեր գաղափարները հասկացվել են այնպես, ինչպես դուք էիք ուզում: Բացի այդ, պետք չէ լռել: Դրանով դուք բառացիորեն բղավում եք ձեր անինքնավստահության մասին, իսկ դա ձեզ պետք չէ, չէ՞:

Ցանկացած տեսակի նոր հարաբերություններ սկսելիս` եղեք ավելի պարզ և հասկանալի: Դուք սկսում եք այս հարաբերությունները մաքուր էջից, ինչը նշանակում է, որ դուք հնարավորություն ունեք սկսել գրել պարզ և գեղեցիկ ձեռագրով: Պարզ, բայց գեղեցիկ հիմքի վրա կառուցված հարաբերությունները շատ ավելի երկար են տևում:

Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 3.25 из 5 )
MediaMag
Ճիշտ առաջին տպավորություն թողնելու 3 գաղտնիք