fbpx

Ի՞նչ ենք ուզում մենք այս կյանքից

“Ի՞նչ ենք ուզում մենք այս կյանքից”՝ հարց որը գոնե մեկ անգամ իր կյանքում տվել է յուրաքանչյուր մարդ արարած ինքն իրեն: Շատերը այդպես էլ չեն գտնում այդ հարցի պատասխանը, շատերը հստակ գիտեն հարցի պատասխանը:

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Պատահում է և այնպես, որ մարդ հստակ գիտի այս հարցի պատասխանը, բայց ոչ մի կերպ չի կարողանում ճանապարհ գտնել դեպի այդ պատասխանը: Իսկ ճանապահն այդ շատ փշոտ ու երկար է: Մարդ գնում է ճանապարհով, գնում անընդհատ, գնում ամբողջ կյանքը, բայց ճանապարհն այդ անվերջ է: Այն կարծես լաբիրինթ լինի: Անընդհատ քայլում ես ճանապարհովդ և հանկարծ հասկանում, որ նորից վերադարձել ես այն կետը, որտեղ արդեն եղել ես: Իսկ որքան ցավ ու տառապանք կա այդ ճանապահին ընկած: Ու ամենադժվարն այն է, որ այդ ճանապարհին դու միայնակ ես ու չկա մեկը, որ երբ սայթաքում ես ձեռք մեկնի և վեր հանի քեզ: Իսկ ճանապարհի վերջը այդպես էլ չի երևում:

Ու այդ ճանապարհով արդեն 33 տարի քայլում եմ ես ու ոչ մի կերպ վերջին չեմ հասնում, այլ անընդհատ վերադառնում այնտեղ, որտեղ արդեն եղել եմ: Իսկ ոտքերս արդեն արյունահոսում են, իսկ շունչս արդեն կտրվում է, որովհետև հոգնել եմ: Հոգնածությունս դանդաղեցնում է քայլերս, բայց կանգնել՝ կնշանակի ինքնասպանություն գործել: Չի կարելի կանգնել, որովհետև այս ճանապարհը լի է սարսափներով, վտանգներով և ճանապարհն այս լի է կեռմաններով: Իսկ այդ ճանապահի վրա ոչ մեկ չկա, միայն դու ես…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Ի՞նչ ենք ուզում մենք այս կյանքից
Արվեստի վե՞րջը։ Ինչպես են ChatGPT-ն ու Midjourney-ը փոխում խաղի կանոնները