Երջանկության բանաձև Ռիչարդ Գիրից: Փորձեք և կհամոզվեք, որ այն աշխատում է:
Գոյություն ունի մի հզոր վարժություն, որը սկսել եմ կիրառել շատ-շատ վաղուց և որն իրականում շատ պարզ է:
Ում էլ որ պատահեմ իմ ճանապարհին՝ լինի դա մարդ, թե միջատ, ԱՌԱՋԻՆ միտքը, որը ես թույլ եմ տալիս այդ արարածի հանդեպ. «ես մաղթում եմ քեզ երջանկություն»:
Բայց կարևոր է, որ այդ միտքը իրոք լինի առաջինը. «ես մաղթում եմ քեզ երջանկություն»: Այն հետագայում ամբողջովին փոխում է այն, ինչ տեղի է ունենում քո և այդ մարդու միջև:
Ասում եմ դա՝ ելնելով սեփական փորձիցս: Երբեմն ծայրահեղ դժվար է լինում, երբ հանդիպում ես թշնամուդ, կամ երբ դեմ առ դեմ հանդիպում ես ծանր իրավիճակին… և ինձ դրանում շատ է օգնում մեդիտացիան, որը սովորեցնում է թույլ չտալ նեգատիվ էմոցիաներ: Դու հնարավորություն ես ստանում ստեղծել շուրջդ տարածություն… դու տեսնում ես ինչպես է նրա մեջ թափանցում նեգատիվ էմոցիաները, և մինչ, երբ այն քեզ վրա «իշխանություն» կունենա՝ դու հասցնում ես այն ձևափոխել: Դու տեսնում ես ամեն ինչ՝ ինչպիսին որ կա՝ ահա ի հայտ է գալիս անտեղյակությունը, զայրույթը, որոնք ոչ այլ ինչ են, քան անտեղյակություն իմ կողմից, նրանց կողմից:
Ձևափոխեք, բաց թողեք դրանք, վերափոխեք սիրո: «Ես մաղթում եմ քեզ երջանկություն»:
Փորձեք և կտեսնեք թե որքան շատ բան կփոխվի Ձեր կյանքում: