fbpx

Մեջբերումներ Ռեմարկի «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» գրքից

Այս վեպը գերմանացի գրող Ռեմարկի հակառազմական վեպն է գրված 1954 թ-ին։ Այն մանրամասն ներկայացնում է պատերազմը` իր սարսափելի հետևանքներով, որոնք մարդկային խղճի վրա խոր հետքեր են թողնում։

1. Խոսելը հարցի լուծում չէ։

2. Գիշերները, իհարկե, մարդ այլ կերպ է մտածում, քան օրը ցերեկով։

3. Տարօրինակ է, չէ, հենց նեղն ես ընկնում, նոր ես սկսում հասկանալ դիմացինիդ։

4. Մարդիկ կան, որոնք չեն կարողանում տիրություն անել իրենց բերաններին, մինչև որ մի լավ չեն վառվում։

5. Պատերազմում լավ էր ծխախոտ ունենալը, երբեմն ավելի լավ, քան ընկերներ ունենալը։

7. Երբեք չես գիտակցում`ինչ է կատարվում, մինչև սեփական մաշկիդ վրա չես զգում։ Իսկ երբ գիտակցում ես, արդեն շատ ուշ է լինում։

8. Ողջամտությունն ու տրամաբանությունը առնչության եզրեր չունեին կորստի և ցավի հետ։

9. Մարդ չպետք է երբեք հետ նայի։

10. Ամեն մեկս էլ, երևի, մեկի համար լավ մարդ ենք։ Ուրիշի համար`ընդհակառակը։

11. Պատերազմները ավելի քիչ կլինեին, եթե ամեն մեկը մյուսին չուզեր անպայման ապացուցել սեփական «ճիշտը»։

12. Կան տափակություններ, որ մի օր սովորել ու մտածված կրկնում ենք։ Աշխարհը բաժանված չէ պիտակավորված դարակների։

13. Մեռնելը ավելի հեշտ է, քան ապրելը։

14. Մեր կյանքն է հոգում, որ մենք ընտելանանք ամեն ինչին։

15. Խիղճը միշտ սխալ մարդկանց է տանջում։

16. Պատերազմները ամեն ինչ գլխիվայր են շրջում։

17. Խիզախ ես, երբ կարողանում ես դիմադրել։ Մեր կյանքը ավելի խելամիտ է, քան մենք։

18. Մտածիր ինչ ուզում ես, բայց ամեն ինչ բարձրաձայնիր։

19. Ես ուզում էի մի բան ունենալ, որից կկարողանայի կառչել, բայց չգիտեի, որ դա ունենալու դեպքում կրկնակի խոցելի կդառնամ։

20. Սպասումը միշտ էլ ավելի լավ է, քան ոչնչի չսպասելը։

21. Միշտ էլ դժվար է հավատալ մահվանը, որքան էլ հաճախ տեսնես։

22. Ատելությունն անզգույշ է դարձնում մարդուն։

23. Հրաշքը միշտ սպասում է հուսահատության կողքին։

24. Ամենաանհրաժեշտ բաների մասին մտածում ես միայն, երբ արդեն չափազանց ուշ է։

25. Ինչքան  հեշտ է բաժանվել մի բանից, որից դեռ երեկ կարծում էիր, երբեք չես կարող բաժանվել։

26. Մենք ամեն ինչ արդարացնում ենք անհրաժեշտությամբ, իհարկե, միայն մեր արածները։

Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Մեջբերումներ Ռեմարկի «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» գրքից
Տարօրինակ երգ, տարօրինակ պար և տարօրինակ հոլովակ (տեսանյութ)