fbpx

Էրիխ Մարիա Ռեմարկ «Հաղթական կամար»։ Մեջբերումներ գրքից

Ներկայացնում ենք խորիմաստ մեջբերումներ Ռեմարկի «Հաղթական կամար» գրքից.

Կյանքում քիչ բան կա, որ կարևորությունը երկար է պահպանում։

Մարդը երբեք չի կարող կոփվել։ Նա կարող է շատ բաների ընտելանալ։

Ուրիշ ի՞նչ կարող է մարդը մյուսին տալ, բացի մի քիչ ջերմությունից։

Երբ մարդ մեռնում է, մի տեսակ կարևոր է դառնում։ Իսկ երբ կենդանի է, ոչ ոք նրանով չի հետաքրքրվում։

Մարդը կարող է վիրավորանքից պաշտպանվել, բայց կարեքցանքից՝ երբեք։

Մեզ միշտ թվում է, թե մենք օգնեցինք մարդուն, մինչդեռ նրանից հեռանում ենք հենց այն ժամանակ, երբ նրա համար ամենածանր պահն է։

Ապրել՝ նշանակում է ապրել ուրիշների համար։ Բարությունը մարդուն ուժ է տալիս, երբ նա դժվար է ապրում։

Կյանքը նկատի չի ունեցել մեզ կատարյալ դարձնել։ Ով կատարյալ է, նա պատկանում է թանգարանին։

Իշխանությունը աշխարհի երեսի ամենավարակիչ հիվանդությունն է։

Այն, ինչ մարդ փողով կարող է գլուխ բերել, շատ էժան է։

Մարդը մեծ է իր մտահաղացումնով, բայց թույլ է դրանք իրականացնելու մեջ։

Սովորույթը բազմաթիվ անուններ ունի, սերը այդ անուններց մեկն է։

Եթե մտադրվել ես որևէ բան անել, երբեք մի հարցրու հետևանքների մասին։Այլապես ուզածդ երբեք չես անի։

Կյանքը չափազանց մեծ բան է, և նա չի կարող վերջանալ ավելի շուտ, քանի դեռ մենք չենք դադարել շնչելուց։

Առանց սիրո մարդը ոչ այլ ինչ է, եթե ոչ արձակուրդում գտնվող դիակ, մի քանի տարեթիվ, պատահական անուն։

Սերը հիվանդության պես մի բան է, նա լուռ և կամաց-կամաց քայքայում է մարդուն, և դա նկատելի է դառնում այն ժամանակ, երբ մարդն ուզում է գլուխն ազատել այդ սիրուց, բայց ուժերը չեն ներում։

Կնոջը կորցնելու ամենահեշտ ճանապարհը այն է, երբ մարդ նրան վարժեցնում է մի կյանքի, որն հետագայում ինքն ապահովել չի կարող։ Այդպիսի դեպքերում կինն աշխատում է նորից ապրել նման կյանքով, բայց այս անգամ արդեն այնպիսի մարդու հետ, որն ընդունակ է մշտապես ապահովել նրա համար այդ կյանքը։

Բացատրությունը երկրորդական բան է, որից միայն մանրության ու ճղճիմության հոտ է փչում։ Զգացմունքների մեջ ի՞նչ բացատրություն։ Այստեղ միայն գործողություններ են պետք։

Կնոջը կամ պետք է աստվածացնել և կամ թողնել ու հեռանալ։ Միջին դրություն գոյություն չունի։

Երբեք մարդ չի կարող ուրիշի սրտից ոչինչ և ոչ ոքի դուրս նետել…

Սերն առևտրական չէ, որ ձգտի իր ներդրած գումարի օգուտները ստանալուն։

Մարդը շատ բան կարող է տանել։

Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Էրիխ Մարիա Ռեմարկ «Հաղթական կամար»։ Մեջբերումներ գրքից
La Luna (Լուսին) – մուլտֆիլմ