fbpx

Ռեմարկի լավագույն մտքերը երջանկության մասին

Ինչպես գիտեք Mediamag-ը սկսել է գրառումների շարք նվիրված Էրիխ Մարիա Ռեմարկի լավագույն մտքերին: Նախորդ անգամ մենք բերել էինք Ռեմարկի «սիրո մասին» մտքերը: Այս անգամ Ձեզ կներկայացնենք նրա մտքերից երջանկության մասին.

Միայն դժբախտը գիտի ինչ է երջանկությունը: Երջանիկը զգում է կյանքի ուրախությունը ոչ առավել քան մանեկենը: Նա ընդամենը ձևացնում է այդ ուրախությունը, սակայն դա նրան իրականում տրված չէ: Լույսը չի լուսավորում երբ լուսավոր է, լույսը լուսավորում է մթության մեջ:

Ուղղակի, առանց պատճառի երջանիկ են լինում միայն կովերը:

Երջանկության մասին կարելի է խոսել հինգ րոպե, ոչ ավել: Այստեղ ոչինչ չես կարող ասել, բացի նրանից, որ երջանիկ ես: Իսկ դժբախտության մասին մարդիկ պատմում են օրնիբուն:

Իրականում մարդը իրական երջանկություն է զգում այն ժամանակ, երբ նա ուշադրություն չի դարձնում ժամանակի վրա և երբ նրա մեջ անհետանում են վախերը: Բայց այնուամենայնիվ, երբ քեզ այցելում են վախերը կարելի է ծիծաղել: Իսկ ի՞նչ է ուրիշ մնում անել:

Երջանկությունը ամենաանորոշ և ամենաթանկարժեք բանն է աշխարհում:

Աշխարհի ամենահրաշալի քաղաքը այն է, որտեղ մարդը իրեն երջանիկ է զգում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 2 из 5 )
MediaMag
Ռեմարկի լավագույն մտքերը երջանկության մասին
Շունը փրկում է խռովահույզ գետում խեղդվող շանը (տեսանյութ)