fbpx

Ի՞նչ գերունակություն է թաքնված յուրաքանչյուր Կենդանակերպի նշանի աղջկա ներսում

Երբևէ երազե՞լ եք գերհերոսի տաղանդի մասին: Իսկ գիտե՞ք, որ յուրաքանչյուր Կենդանակերպի նշան օժտված է սեփական, առանձնահատուկ «գերունակությամբ»: Մի՞թե չէիք էլ կասկածում:

Խոյ

Նա կամակոր գեղեցկուհի է՝ գերունակությունների իսկական գանձարան: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ Խոյը՝ առաջնորդ է կյանքում: Խոյի երեք գլխավոր գերուժերը․

  • երկաթբետոնյա վստահություն սեփական ճշմարտացիությանը (ով համաձայն չէ, ինքն է մեղավոր, և հետո չբողոքեք):
  • Ճարպկություն և հնարամտություն (չկոտրենք ճակատով, մեկ այլ ճանապարհ կգտնենք):
  • Ուղղակի անհավանական լավատեսություն (ամեն ինչ լավ է լինելու, հաստատ, ես դա գիտեմ):

Ցուլ

Բնույթով բարեհոգի Ցլերը օժտված են իրոք հզոր ինտուիցիայով: Չգիտե՞ք ինչպես վարվել: Լսեք Ցլերի հուշումները, նա Ձեզ հաստատ վատը խորհուրդ չի տա:

Երկվորյակներ

Երկվորյակները օժտված են մարդկանց երջանկացնելու և ծով ուրախություն պարգևելու զարմանալի ունակությամբ: Բայց վեճի մեջ չմտնեք այս գեղեցկուհու հետ: Այլապես այս եկդեմ անձնավորությունը կկարողանա Ձեզ հասցնել հոգեկան լիարժեք քայքայման և անձի երկատման: Ավելի լավ է լուռ համաձայնվեք և շարունակեք վայելել:

Խեցգետին

Խեցգետնի համբերատարությունն ու դիմացկունությունը իրոք ֆենոմենալ է։ Այս աղջիկը ծանր աշխատանքային օրվանից հետո կկարողանա և երեխաների համար թխվածքաբլիթներ թխել և ամուսնուն ուշադրություն դարձնել։ Իսկ ամենագլխավորը՝ նա միշտ անթերի տեսք ունի։ Եթե ինչ-որ մեկը հարցնի Խեցգետնին, թե ինչպե՞ս է դա նրան հաջողվում՝ նա ուղղակի զարմացած կբարձրացնի ուսերը. «Իսկ ի՞նչ է, Ձեզ մոտ այդպես չէ՞»։

Առյուծ

Թագավորական Առյուծուհին ունակ է պահպանել արժանապատվությունը, եթե նույնիսկ շուրջբոլորը խուճապ, քաոս և ապոկալիպսիս է տիրում։ Ուղղակի ուղղենք ուսերը, կզակը վերև և առաջ։ Դե իհարկե դեպի հաղթանակ, այլ կերպ չեր կարող լինել։

Կույս

Կույսը պլանավորելու անկրկնելի գուրու է։ Ինչ-որ բան այնպես չի՞ գնում։ Կույսի մոտ միշտ կգտնվի պլան «B», «C» և «D»։ Եվ հետո… լատինական այբուբենի բոլոր տառերով։ Այնպես որ Կույսի համար չկա չլուծվող իրավիճակ։

Կշեռք

Կշեռքների ունակությունն է՝ սուր իրավիճակների հարթեցումը, ընդորում պահպանելով օլիմպիական հանգստություն։ Կարծում եք ինչ-որ բան կկարողանա՞ հունից հանել այս հավասարակշված աղջնակին։ Սխալվում եք։ Եվ ի դեպ՝ ունակությունը բավական պրակտիկ է։

Կարիճ

Կարիճները՝ ուղղակի հանճարեղ մանիպուլյատորներ են։ Դուք նույնիսկ չեք էլ նկատի, թե ինչպես կվազեք անել այն, ինչ պետք է այս գեղեցկուհուն։ Ոչ, ոչ՝ ոչ մի դեպքում նա Ձեզ չի ստիպել։ Չէ՞ որ դուք ինքներդ եք դա ցանկացել։ Կամ պարզապես այդպես եք մտածել։

Աղեղնավոր

Աղեղնավորի խորաթափանցությունը շատ մոտ է պայծառատեսությանը։ Դուք դեռ նոր եք սկսել պատմել, իսկ նա արդեն գիտի, թե ինչով է դա ավարտվել։ Աղեղնավորից չես թաքցնի կեղծավորությունը կամ ոչ բարի նպատակները։  Այնպես որ ավելի լավ է նույնիսկ չփորձեք։

Այծեղջյուր

Այծեղջյուրի առանձնահատկությունը՝ մարդկանց հանդեպ և լուսավոր ապագայի հավատն է։ «Եվ դա գերունակությո՞ւն է», – կհարցնեք դուք։ Պատկերացրեք, որ այո։ Որովհետև Այծեղջյուրի լավատեսական սպասումները շատ հաճախ կատարվում են։ Իսկ մի՞թե դա հրաշալի չէ։

Ջրհոս

Յուրաքանչյուր իդեայից շահ ստանալու ունակություն։ Դուք ունեք դե շա-ա-տ կասկածելի բիզնես պլա՞ն։ Ցույց տվեք այն Ջրհոսին և նա անպայման կմտածի մի բան, թե ինչպես այդ գործի վրա շատ փող աշխատել։

Ձկներ

Ձկները՝ ստեղծագործ անձնավորություններ են։ Նրանք ուղղակի կատարելապես են տիրապետում դերասանական հմտություններին։ Եթե հարկավոր է՝ տաղանդավոր կերպով կխաղան էմոցիաներ և կհամոզեն ինչում պատահի՝ բոլորին։ Եվ իրենց նույնպես։ Եվ աստված չանի կասկածեք իրենց անկեղծությանը։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.33 из 5 )
MediaMag
Ի՞նչ գերունակություն է թաքնված յուրաքանչյուր Կենդանակերպի նշանի աղջկա ներսում
Կանացի 7 դիմագիծ, որ գրավում են տղամարդուն