Ինչպես գիտեք 2012-ին գրքի մայրաքաղաք է հռչակվել Երևանը:
Եվ միայն այդ դեպքում հնարավոր դարձավ Երևանում հատ ու կենտ «կարդալու» կոչերով պաստառներ տեսնել:
Իսկ Ռուսաստանում առանց գրքի մայրաքաղաք «կոչմանը» արժանանալու, ակտիվորեն «կարդալու» կարգախոսներով գովազդներ են պատրաստվում:
SLAVA գովազդային ընկերությունը ներկայացրել է «Զբաղվի՛ր ընթերցանությամբ» արշավը: Արշավի գլխավոր հերոսներ են ընտրվել ռուս գրականության դասականներ՝ Պուշկինը, Չեխովը և Տոլստոյը: Հիմնական միտքը կայանում է նրանում, որ ընթերցանությունը հեշտ զբաղմունք չէ, այլ լուրջ գործ, որը ինչ որ բանով նման է սպորտին: Այդ պատճառով ռուս դասականները ներկայանում են սպորտային մարզիչների կերպարով և պատմում թե ինչպես առաջընթաց գրանցել ընթերցանությամբ զբաղվելիս: