fbpx

Րաֆֆի «Խենթը», մեջբերումներ գրքից: ՄԱՍ 2

Ներկայացնում ենք Րաֆֆու «Խենթը» գրքից մեջբերումների 2-րդ մասը։ 1-ին մասը կարող եք կարդալ այստեղ։

Մինչև խելացին կմտածե, խենթը գետից անց կկենա:

Խելացիների խելքը շատ անգամ խաբում է իրեն, և խաբվածները այն ժամանակ միայն հասկանում են՝ թե հիմարվել են, երբ գժերը իրենց գործը արդեն ավարտած են լինում….

Եթե մի քաղաքակրթված մեծ ազգություն կարող է կլանել փոքր ազգությունները, նույնը կարող է կատարել և մի անքաղաքակիրթ մեծ ազգություն իր մանր հպատակ ազգությունների վերաբերությամբ: Տարբերությունը միայն գործ դրած միջոցների և հնարների մեջն է, մեկը սպանում է բարբարոսական միջոցներով, մյուսը՝ կուլտուրայի միջոցներով:

Մենք մեղադրում էինք կառավարությանը այն մտքով միայն,  որ նա թույլ է, որ անհոգ է, որ նա իր անզգամ հպատակները զսպել չգիտե: Բայց չէինք հասկանում, որ կառավարության պաշտոնյաները իրանք այդ բարբարոսներին գրգռում էին հայերի դեմ, քրիստոնյա տարրը ոչնչացնելու համար:

Հանգամանքները, կյանքի պայմանները ստիպում են մարդուն չարին չարով պատասխանել: Բոլոր արարածների մեջ մարդը միայն է, որ գազաններից ավելի անգութ և ավելի անիրավ կերպով է վարվում իր նմանների հետ: Գազանը գոնե միանգամից մահացնում է և հանգստացնում է իր զոհին: Բայց մարդը հաջորդաբար է վարվում: Նա տանջում է, ճնշում է, բարոյապես և մտավորապես մաշում է, և իր զոհի կենսական բոլոր ուժերը սակավ առ սակավ սպառելով, այնպես է սպանում: Դա մի սարսափելի սպանություն է: Այսպիսի սպանություն գործելու ընդունակ է մարդը միայն: Այսպիսի սպանություններ կատարվում են ոչ միայն մասնավոր անհատների վերաբերությամբ, այլ ամբողջ ազգերի վերաբերությամբ ևս:

Ոսկու փայլը կուրացնում է մարդկանց աչքերը…

Բավական չէ կրթել միտքը, ազնվացնել հոգին, պետք է կրթել մարմինը:

Առյուծ չգտնված տեղում աղվեսն էլ խոշոր գազան է:

Ով որ գութ չունի դեպի կենդանի բույսերը, նա չի կարող գութ ունենալ և դեպի կենդանի մարդիկ: Թուրքը ծառի պտուղը կուտե, իսկ ծառը կոչնչացնե: Թուրքը մարդու ձեռքի վաստակը կառնե, իսկ նրան կմահացնե..

.

Ստրուկը միշտ տկար կողմի վրա կհարձակվե:

Հրապարակման ներկայացրեց՝ Էլ Սմբաթյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Րաֆֆի «Խենթը», մեջբերումներ գրքից: ՄԱՍ 2
Հնազա՞նդ ես աղջիկս. “ո՛չ Տեր եմ” կամ գենդերային հավասարություն