Շատ հաճախ ցիտատները ծնվում են հանկարծակի, սակայն դրանք ապրում են դարեր: Այդ, այսպես ասած, մարդկության ինտելեկտուալ պաշարը, աշխարհ է գալիս անցյալի և ներկա մեծագույն մարդկանց ասույթներից, աֆորիզմներից, հարցազրույցներից և ուղակի սրամիտ հայտարարություններից:
Եվ այսպես, Ձեզ ենք ներկայացնում անցյալի և ներկայիս մարդկանց լավագույն ասույթներից մի քանիսը.
- Եթե դուք պատրաստ չեք տեսնել ավելին, քան երևում է՝ դուք ոչինչ չեք տեսնի: (Ռուտ Բեռնհարդ)
- Դուք քնած էիք միլիոնավոր և միլիոնավոր տարիներ: Իսկ ինչո՞ւ չարթնանալ հենց առավոտյան: (Կաբիր)
- Փորձեք լինել բարի ձեր ծնողների հանդեպ: Եթե ձեզ անհրաժեշտ է ապստամբել՝ ապստամբեք նրանց դեմ, ովքեր այդքան խոցելի չեն: Ծնողները չափազանց մոտ թիրախ են՝ հեռավորությունը այնպիսին է, որ դուք ուղակի չեք կարող վրիպել: (Իոսիֆ Բրոդցկի)
- Երբ արվեստագետները հավաքվում են մեկտեղ, նրանք խոսում են ձևի, կազմության և իմաստի մասին: Երբ նկարիչներն են հավաքվում մեկտեղ, նրանք խոսում են այն մասին, թե որտեղից կարելի է գնել էժան լուծիչներ: (Պաբլո Պիկասո)
- Եթե դուք ձեզ որպես ճակատամարտ եք պատկերացնում, ձեզ թվում է որ նահանջն անհնար է: Բայց դուք ճակատամարտ չեք: Դուք ճակատամարտի դաշտն եք: Հիմնական միտքը՝ մեռնել երիտասարդ, որքան հնարավոր է ուշ: (Էշլի Մոնտեգյու)
- Գեղեցկության հանկարծակի ներխուժում: Ահա թե ինչ է կյանքը: (Սոլ Բելլոու)
- Միակ անկեղծ մտքերը՝ խեղդվողի մտքերն են: Մնացած ամեն ինչը հռետորաբանություն է, արձակ, ներքին խեղկատակություն: (Խոսե Օրտեգա ի Գասսետ)
- Ես չեմ ուզում լինել հանճար, առանց այն էլ ես չափազանց շատ հոգսեր ունեմ, ես ուղղակի փորձում եմ մարդ լինել: (Ալբեր Քամյու)
- Տարօրինակությունը գեղեցկության անհրաժեշտ բաղադրիչն է: (Շարլ Բոդլեր)
- Եղեք բարի, երբ դա հնարավոր է: Իսկ դա հնարավոր է միշտ: (Դալայ Լամա)
- Եթե Գալիլեյը բանաստեղծությամբ պատմեր, որ Երկիրը պտտվում է, ապա ինկվիզիցիան նրան հանգիստ կթողներ: (Թոմաս Հարդի)
- Ծնված օրից 47 տարի հետո կասեմ. ինչ-որ ինձ տրված էր իմանալ, իմացել եմ մինչև 7 տարեկան, իսկ հաջորդող 40 տարիներին՝ գիտակցել: (Մարինա Ցվետաևա)
- Պարզեցնել, իսկ հետո ավելացնել թեթևություն: (Քոլին Չափման)
- Մարդիկ մտածում են, որ նրանք դադարում են սիրահարվել, երբ ծերանում են, իսկ իրականում մարդիկ ծերանում են, երբ դադարում են սիրահարվել: (Մարկես)
- Կա աշխատելու ժամանակ և կա սիրահավելու ժամանակ: Այլ ժամանակ գոյություն չունի: (Կոկո Շանել)
- Ամենավատագույն հանցագործությունը՝ դա ձևացնելն է: (Կուրտ Քոբեյն)
- Ես չեմ նախանձում այն մարդկանց, ովքեր իրենց գլխում ունեն աշխարհի վերջնական ձևավորված պատկերը, այն պատճառով, որ նրանք, ակնհայտ, սխալվում են: (Սալման Ռուշդի)