fbpx

Հարավային Կորեայի կենդանաբանական այգում փիղը սկսել է խոսել (տեսանյութ)

Աշխարհում գոյություն ունե՞ն կենդանիներ, որոնք թութակների և ագռավների նման կարող են նմանակել մարդկային խոսքը: Դեղին մամուլում երբեմն ինֆորմացիաներ են հայտնվում խոսացող շների և կատուների մասին, սակայն մեծ մասամբ դրանք հորինվածքներ են: Իսկ Հարավային Կորեայի Կոշիկ անունով խոսացող փիղը բացարձակ իրականություն է ըստ  Associated Press-ի, գրում է vesti.ru-ն:

Սեուլի Everland կենդանաբանական այգու ամենամեծ ներկայացուցիչներից մեկը օգտագործում է իր կնճիթը ոչ միայն տարբեր տեսակի համեղ ուտելիքներ դեպի բերան հասցնելու համար: Հսկա փղիկ Կոշիկը, որի յուրահատկության մասին կենդանաբանական այգու աշխատակիցները խոսում են արդեն մի քանի տարի, վերջապես, միջազգային գիտնականների կողմից ճանաչում ստացավ, որպես աշխարհում առաջին խոսացող փիղ:

22 ամյա կենդանին, որը կշռում է 5,5 տոննա, տիրապետում է յուրահատուկ տաղանդի՝ նմանակել մարդկային խոսքը: Մտցնելով կնճիթը իր բերանը նա կարողանում է բավական հստակ արտասանել մի քանի կորեյական բառ. «Joa» (լավ), «aniya» (ոչ), «nuwo»(պառկել), «anja» (նստել), «annyeong» (ողջույն):

Ըստ հետազոտողների, ոչ մի ապացույց չկա, որ Կոշիկը հասկանում է այն խոսքերի իմաստը, որը արտասանում է, սակայն  «նստել» և «պառկել» հրամանները նա կատարում է հստակ: Նրա մարզիչը պնդում է, որ փիղը սկսել է խոսել, որովհետև նա շատ միայնակ էր և երկար տարիներ շփվում էր միայն իր վարժեցնողի հետ:

Գիտնականները չեն կասկածում, որ փիղը գիտակցաբար է նմանակում մարդկային խոսքը, քանի որ նրա արտաբերած  ձայնի հաճախականությունը համընկնում է իր մարզչի խոսքի արագության հետ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հարավային Կորեայի կենդանաբանական այգում փիղը սկսել է խոսել (տեսանյութ)
Կենդանակերպի ո՞ր 3 նշաններն են անընդհատ հավանություն և ճանաչում պահանջում