fbpx

Կյանքի դասեր «Գահակալության խաղեր» հանրահայտ սերիալից

MediaMag-ը Ձեզ է ներկայացնում ոգեշնչող կյանքի դասեր «Գահակալության խաղեր» հեռուստասերիալից։

Բոլորը պետք է շատ կարդան

upr94hkqcq0

Ես պետք է ամեն ինչ անեմ, հանուն իմ ընտանիքի պատվի, արդյոք դու համաձայն չե՞ս։ Բայց ինչպե՞ս։ Իմ ոտքերը շատ փոքր են մարմնիս համեմատ, իսկ գլուխս չափից շատ է մեծ, բայց ես կասեի, որ այն հենց իմ խելքի չափսով է։ Ես հեշտությամբ եմ ընդունում սեփական ուժերն ու թուլությունները։ Խելք՝ այ սա է իմ զենքը։ Իմ եղբայր Ջեյմսը ունի թուր, Ռոբերտ արքան՝ մուրճ, իսկ ես՝ միտք։ Իսկ միտքը գրքերի կարիք ունի այնպես, ինչպես թուրը սրաքարի, որպեսզի չբթանա։ (Տիրիոնը թխկթխկացրեց գրքի կաշվե պատյանին)։ Ահա թե ինչու եմ ես այդքան շատ կարդում, Ջոն Սնոու։

Տիրիոն Լանիստերը Ջոն Սնոուին

Ամեն անհասկանալի իրավիճակում, պետք է ուղղակի առաջ գնալ

dwUJimcsgbsIRW9lzDHP-A-wide

Քաոսը դա աստիճան է։ Շատերն են փորձել բարձրանալ նրանով, սակայն սայթակել են և այլևս չեն փորձել։ Անկումը կոտրել է նրանց։ Ուրիշները հնարավորություն են ունեցել բարձրանալ ամենավերև, սակայն հրաժարվել են՝ շարունակելով կառչել իշխանությանը, Աստվածներին, կամ էլ սիրուն։ Այդ ամենը խաբկանք է։ Իրական է միայն աստիճանը և կարևոր է միայն նրանով բարձրանալը։

Պետիր Բեյլիշ

Պետք է հաճախակի դուրս գալ հարմարավետության տարածքից

U-QRjkZSukPKdJSPLukkOg-wide

Էդդարդ Սթարքը և Բրան Սթարքը.

– Ռոբն ասած, որ այդ մարդը մահացել է քաջությամբ, սակայն Ջոնը պնդում է, որ նա մահացել է վախենալով։

– Իսկ դու ինչպե՞ս ես մտածում, – հարցրեց հայրը։

(Բրանը մտածեց)։

– Իսկ հնարավոր չէ՞ արդյոք, որ մարդը լինի քաջ և ինչ-որ բանից վախենա։

– Միայն այդպես կարող է մարդը լինել քաջարի։ Այն բանում, որ դու վախենում ես, ամոթալի ոչինչ չկա։ Կարևորը, թե ինչպես ենք մենք դիմավորում վախը։

Չափազանց վստահությունը չի բերում ոչ մի լավ բանի

HmXcPd1-4D7S8reSvkDNHw-wide

Այն թշնամին չէ վտանգավոր, ով անիծում է քեզ նայելով դեմքիդ, այլ նա, ով դիմավորում է քեզ ժպիտով և երբ շուռ ես գալիս՝ սրում է դանակը։

Մելիսանդրա

Պետք չէ վախենալ ծիծաղելի մականուններից

U43XDyTLY6jS86hhXCzOiw-wide

Ջոն Սնոու. Մի՛ անվանիր ինձ Լորդ Սնոու։

Տիրիոն. Դու կգերադասեի՞ր կոչվել Դև։ Բավական է թույլ տալ մարդկանց նկատել, որ բառերը քեզ վիրավորում են և դու այլևս երբեք չես կարող ազատվել ծաղրանքներից։ Իսկ եթե քեզ մականուն են կնքել, ընդունիր այն և դարձրու քոնը։ Այդ ժամանակ նրանք այլևս չեն կարողանա վիրավորել քեզ։

Սերը կարելի է կառուցել միայն «Քարը քարի վրա դնելով»

u2Hdaf8Th-IzsGCw6hQ_9g-wide

Քո հայրը չէր սիրում ինձ, երբ մենք ամուսնացանք։ Նա նույնիսկ չէր էլ ճանաչում ինձ, իսկ ես նրան… Սերը հանկարծակի չեկավ մեզ մոտ։ Մենք միասին կառուցում էինք այն տարիներով՝ քարը քարի վրա դնելով, հանուն քեզ, քո եղբայրների և քույրերի, հանուն մեզ բոլորիս։ Սերը դա ուղղակի անտառային հանդիպումներից հուզմունքը չէ՝ դա ավելի ուժեղ զգացմունք է։ Եվ այն ավելի երկար է տևում…

Քեյթիլին Սթարք (Ռոբ Սթարքին)


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կյանքի դասեր «Գահակալության խաղեր» հանրահայտ սերիալից
Chrome-ը ոչ երկար ժամանակով ամենաճանաչված դիտարկիչն է