Հիմարներն ու նավակը – առակ

Հինգ հիմարներ անցնում էին գյուղի միջով: Տեսնելով նրանց, մարդիկ զարմացան, որովհետև նրանք իրենց գլխավերևը պահած նավակ էին տանում: Իսկ նավակը բավական մեծ էր՝ հիմարները բառացիորեն ճկվել էին դրա ծանրությունից:

Մարդիկ հարցնում են. «Այդ ի՞նչ եք անում»:

Հիմարները պատասխանում են. «Մենք չենք կարող դեն նետել այս նավակը: Մենք նրա օգնությամբ այն ափից այս ափ ենք հասել: Միայն նրա շնորհիվ մենք հասանք այստեղ: Առանց նրա մենք բոլորս կմահանայինք այն ափին: Մութն ընկնում էր, իսկ այն ափին վայրի կենդանիներ են: Մենք առավոտյան արդեն նրանց կերակուր դարձած կլինեինք: Մենք երբեք դեն չենք նետի այս նավակը: Մենք նրան հավերժ պարտական ենք: Մենք նրան միշտ կտանենք մեր գլխավերևում պահած՝ ի նշան շնորհակալության»:

Իսկ թե ինչ է ցույց տալիս այս առակը՝ թողնում ենք ձեր դատողությանը:

Հավանեցի՞ք, չմոռանաք կիսվել ընկերների հետ՝

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հիմարներն ու նավակը – առակ