Mediamag-ը առաջարկում է ծանոթանալ Լեդի Դիի մտքերից 20 լավագույն մեջբերումների հետ.
1. Գրկախառնությունը շատ բարիքներ կարող է գործել՝ հատկապես երեխաների համար:
2. Ամուսնության մեջ մենք երեքն էինք: իսկ ես չեմ սիրում ամբոխ:
3. Իսկ ես մտածում էի, որ անհավատարիմ ամուսինները սիրաշահում են իրենց կանանց ինչ-որ արժեքավոր բանով:
4. Ես կցանկանայի լինել Ձեր սրտերի թագուհի, սակայն չեմ պատկերացնում ինձ այս երկրի թագուհի:
5. Տղամարդիկ ավելի քիչ են ստում, քան կանայք: Բացառությամբ այն դեպքերի, երբ խոսքը վերաբերում է զգացմունքներին:
6. Փիլիսոփայական մտածելակերպը՝ դա ուրիշների դժբախտությունը տանել կարողանալու ունակությունն է:
7. Եթե տղամարդիկ կարողանային ծննդաբերել, նրանցից և ոչ ոք մեկ երեխայից ավել երեխա չէր ունենա:
8. Ինձ պետք չեն թանկարժեք նվերներ: Ես չեմ ցանկանում, որպեսզի ինձ գնեն: Ես ունեմ այն ամենը ինչ ինձ հարկավոր է: Պարզապես ես ուզում եմ, որպեսզի կողքիս լինի այնպիսի մեկը, որ ինձ անվտանգ կարողանամ զգալ:
9. Ասում են, որ ավելի լավ է լինել աղքատ, բայց երջանիկ, քան հարուստ, բայց դժբախտ: Իսկ ի՞նչ կասեք կոմպրոմիսային տարբերակի մասին: Լինել չափավոր հարուստ և ուղղակի քմահաճ:
10. Մարդիկ ինձ անվանում են 80-սականների Մերիլին Մոնրո և մտածում են, որ դա մեծագույն երջանկություն է:
11. Ես շատ էի սիրում իմ ամուսնուն, ուզում էի ամեն ինչ կիսել նրա հետ և մտածում էի, որ մենք մի թիմ ենք:
12. Օրվա վերջում մարդիկ մտածում են, որ տղամարդը՝ ինքնահաստատվելու միակ միջոցն է: Իրականում ինձ համար աշխատանքը՝ ավելի լավ տարբերակ է:
13. Ոչինչ այնքան երջանկություն չի պատճառում ինձ, որքան օգնել հասարակության ամենախոցելի խավին: Դա իմ կյանքի նպատակն է և իմ կյանքի կարևորագույն մասը՝ ճակատագիր, որպես այդպիսին: Նրանք ովքեր դժվար իրավիճակում են՝ կարող են զանգահարել ինձ: Ես վազելով կգամ, որտեղ էլ, որ նրանք լինեն:
14. Այս դարի ամենամեծագույն հիվանդությունը այն է, որ մարդիկ շատ շուտ են վիրավորվում:
15. Եթե գտել եք այս աշխարհում մեկին ում սիրում եք ամբողջ էությամբ՝ ուրեմն ամուր կառչեք այդ սիրուց:
16. Ձեր հոգատարությունն ու սերը միշտ թեթևացրել են իմ ճանապարհը:
17. Ես օրենքներով չեմ ապրում: Ես ուղղորդվում եմ սրտի թելադրանքով, այլ ոչ թե գլխի:
18. Ես սիրում եմ լինել հոգով ազատ: Շատերին դա դուր չի գալիս, բայց այդպիսին եմ ես:
19. Մեզնից յուրաքանչյուրը պետք է հոգ տանի մեկմեկու մասին և այդ ընթացքում հոգ տանի իր մասին:
20. Երբ երջանիկ ես՝ կարող ես շատ բաներ ներել: