ԹԵՍՏ. Հայ կինոյի կարկառուն դեմքեր. որքա՞ն լավ եք ճանաչում մեր մեծ դերասաններին և նրանց կերտած կերպարները 🎬🇦🇲

Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Նրանք պարզապես դերեր չէին խաղում, այլ ստեղծում էին կերպարներ, որոնք ապրում են սերունդների հիշողության մեջ։ Ձեզ համար կազմել ենք շատ գեղեցիկ և հետաքրքիր թեստ: Հայկական կինոյի մեծ վարպետների մասին այս 10 հարցերը կստուգեն ոչ միայն Ձեր հիշողությունը, այլև ուշադրությունը կինոյի հետաքրքիր մանրամասների նկատմամբ։ Տեսնենք՝ որքան լավ եք ճանաչում մեր կինոյի լեգենդներին։

✈
Mediamag-ը՝ Telegram-ում

Նոր թեստեր, հետաքրքիր փաստեր և ամենօրյա բացահայտումներ։

Միանալ ալիքին →

«Տժվժիկ» ֆիլմում ո՞ր նշանավոր դերասանն է մարմնավորել Ներսես ախպարին։
Ո՞վ է «Պեպո» ֆիլմում մարմնավորել խարդախ վաճառական Զիմզիմովին։
«Սարոյան եղբայրներ» ֆիլմում Հայկին մարմնավորած դերասանը նաև ճանաչված կինոռեժիսոր էր։ Ո՞վ էր նա։
Ո՞ր դերասանուհու անունն է անբաժան «Մեր մանկության տանգոն» ֆիլմի Սիրանույշի կերպարից։
«Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում ո՞ր կերպարն է մարմնավորել Խորեն Աբրահամյանը։
Հայ կինոյի ո՞ր մեծանուն դերասանն է մարմնավորել Նահապետին Հենրիկ Մալյանի համանուն ֆիլմում։
Ո՞ր վրացի նշանավոր դերասանուհին է մարմնավորել Թուրվանդային «Կտոր մը երկինք» ֆիլմում։
Հայ կինոյի ո՞ր դերասանուհին է նկարահանվել «Պատվի համար», «Կարինե» և «Հայրիկ» ֆիլմերում։
«Տժվժիկ» ֆիլմում ո՞վ է մարմնավորել Նիկողոս աղային, որն իր արած «բարեգործությունը» բոլորի առաջ երեսով է տալիս։
«Մեր մանկության տանգոն» ֆիլմում Մհեր Մկրտչյանի մարմնավորած Ռուբենի կնոջ անունն ի՞նչ էր։

Փորձեք անցնել նաև այս թեստը 👉 🇦🇲 🧬 ԹԵՍՏ. Մեր ինքնության ծածկագրերը․ Որքա՞ն խորն եք ճանաչում հայկական մշակույթը 🏛️

Թեմայից դուրս: Ձեզ կարող է հետաքրքրել 👉 Միջին ինտելեկտով, բայց բնավորության այս 5 գծերն ունեցող մարդիկ հաճախ մեծ հաջողությունների են հասնում

 

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Avatar photo

Ինտերակտիվ կոնտենտի մեթոդաբան

Դավիթը MediaMag-ի ամենասիրված և գլուխկոտրուկներով լի բաժնի պատասխանատուն է։ Նա ուսումնասիրում է տրամաբանական կապերն ու ստեղծում ինտելեկտուալ վիկտորինաներ, որոնք ոչ միայն զվարճացնում են, այլև մարզում են ուղեղն ու հիշողությունը:

MediaMag
ԹԵՍՏ. Հայ կինոյի կարկառուն դեմքեր. որքա՞ն լավ եք ճանաչում մեր մեծ դերասաններին և նրանց կերտած կերպարները 🎬🇦🇲
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ գիտեք աշխարհագրություն: 10 հարց՝ ձեր գիտելիքները ստուգելու համար 🧭🌐
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց