MEDIAMAG-ում նոր բան ենք սկսում՝ ինտերակտիվ գլուխկոտրուկ – բառախաղ: Նոր ձևաչափում դուք պարզապես նյութ չեք կարդալու․ այս անգամ ինքներդ պետք է խաղաք, մտածեք և փորձեք գտնել պատասխանները։
Սկսում ենք «Երիցուկ» բառախաղից՝ պարզ թվացող, բայց շատ արագ իր մեջ ներքաշող խաղից, որտեղ ամեն ինչ կախված է ձեր ուշադրությունից, բառապաշարից և նույն տառերին մի փոքր այլ կերպ նայելու կարողությունից։
Ինչպե՞ս խաղալ «Երիցուկ» բառախաղը
«Երիցուկի» կանոնները պարզ են, բայց մի կարևոր պայման կա․ ձեր կազմած յուրաքանչյուր բառում պարտադիր պետք է օգտագործվի կենտրոնում գտնվող «Ա» տառը։
- Կազմեք առնվազն 4 տառից բաղկացած բառեր։
- Յուրաքանչյուր բառում պարտադիր օգտագործեք կենտրոնական «Ա» տառը։
- Նույն տառը մեկ բառի մեջ կարելի է օգտագործել մեկից ավելի անգամ։
- Տառերի՝ իրար հարևան լինելը պարտադիր չէ․ կարող եք ընտրել ցանկացած տառ ցանկացած հերթականությամբ։
- Բառը կարող եք հավաքել՝ սեղմելով խաղադաշտի տառերին կամ պարզապես գրելով ստեղնաշարով։
- Եթե նույն տառը ցանկանում եք կրկնել, պարզապես նորից սեղմեք այդ տառին։
Թվում է հեշտ է, չէ՞։ Բայց հենց սկսեք խաղալ, կտեսնեք, որ բոլոր հնարավոր բառերը գտնելն այնքան էլ պարզ չէ։
Պատրա՞ստ եք փորձել
Փորձեք գտնել հնարավորինս շատ բառեր։ Մի շտապեք․ երբ թվում է, թե արդեն գտել եք ամեն ինչ, արժե ևս մեկ անգամ ուշադիր նայել տառերին։ Հնարավոր է՝ այնտեղ դեռ թաքնված է մի բառ, որը չեք նկատել։
Եթե թվում է, որ այլևս բառ չկա
Մի շտապեք ավարտել խաղը։ Մի քանի վայրկյան շեղեք ուշադրությունը, հետո նորից նայեք տառերին։ Շատ հաճախ հենց այդ փոքր դադարից հետո է աչքին ընկնում այն բառը, որը մինչ այդ չէիք նկատում։
Սա դեռ միայն սկիզբն է
«Երիցուկով» MEDIAMAG-ում մեկնարկում ենք գլուխկոտրուկների և բառախաղերի նոր ինտերակտիվ ձևաչափը։ Առաջիկայում կլինեն նոր խաղեր, նոր առաջադրանքներ և տարբեր տեսակի գլուխկոտրուկներ՝ ավելի հեշտից մինչև այնպիսիք, որոնց վրա իսկապես ստիպված կլինեք մի փոքր երկար մտածել։
Իսկ մինչ այդ փորձեք հաղթահարել առաջին մարտահրավերը․ կկարողանա՞ք «Երիցուկում» գտնել բոլոր բառերը։








