✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

Այս հետազոտությունները ցույց են տալիս, թե ինչ ազդեցություն ունեն կանայք տղամարդկանց կյանքի վրա

Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Հետազոտության արդյունքում ապացուցվել է, որ  կանայք փոխում են տղամարդուն դեպի լավագույն կողմ՝ դարձնելով նրանց ավելի առատաձեռն և բաց։

1. Կանայք և աշխատավարձը

Մի հետաքրքիր հետազոտություն է կատարվել դանիական ընկերությունների ղեկավարների մեջ։ 10 տարի (1996-2006թթ.) գիտնականները հետևելով 10655 ընկերությունների տղամարդկանց՝ եկան հետաքրքիր եզրահանգման։

Երեխաների ծնունդից հետո, ղեկավարներն ընդունում են տարօրինակ որոշումներ՝ կապված իրենց ընկերությունների աշխատավարձերի բաշխման հետ։

Եթե գլխավոր տնօրենի մոտ առաջինը տղա է ծնվում, ապա նա բարձրացնում է իր աշխատավարձը և իջեցնում ընկերությունում աշխատող այլ տղամարդկանց աշխատավարձերը։

Եթե տնօրենի մոտ առաջինը աղջիկ է ծնվում՝ ապա բոլոր աշխատակիցների աշխատավարձերը բարձրանում են։ Այս հետազոտությունը ցույց է տալիս, որ աղջկա ծնունդով ղեկավար-հայրերը դառնում են ավելի առատաձեռն, իսկ տղայի ծնունդով՝ ավելի էգոիստ։

2. Կանայք և ընտանիքը

Տղամարդիկ, ովքեր մեծացել են շրջապատված քույրերով՝ ավելի բարի և առատաձեռն են, քան նրանք, ովքեր միակ երեխան էին ընտանիքում։ Այդպիսի տղամարդիկ հեշտությամբ են հարաբերություններ ստեղծում և նրանց ամուսնությունները երկարատև են։

3. Կանայք և ընտրությունները

Մեծ Բրիտանիայում հետազոտություն է կատարվել, որը ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր ունեն դուստրեր՝ հակված են քվեարկել ձախ կուսակցությունների օգտին։ Ընտանիքում, որտեղ ավելի շատ են որդիները՝ որպես օրենք քվեարկում են աջ կուսակցությունների օգտին։

ԱՄՆ-ում հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ քաղաքական գործչի ընտանիքում թեկուզ մեկ դստեր առկայությունը՝ մեծացնում է նրա ընտրություններում հաղթելու հավանականությունը։

Հետազոտությունների արդյունքում ապացուցվել է, որ կանայք փոխում են տղամարդկանց մտածելակերպն ու բնավորությունը՝ դարձնելով նրանց ավելի փափուկ և մեծահոգի։ Հենց դրա շնորհիվ էլ շատ տղամարդիկ հաջողությունների են հասնում կյանքում։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Այս հետազոտությունները ցույց են տալիս, թե ինչ ազդեցություն ունեն կանայք տղամարդկանց կյանքի վրա
Մեր մոլորակի 10 ապշեցնող վայրեր, որտեղ արժե լինել կյանքում թեկուզ մեկ անգամ
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց