Քրքումը պարունակում է մեծ քանակությամբ քրքումին՝ միացություն, որի արդյունավետությունը գիտականորեն ապացուցված է քաղցկեղի, մանկական լեյկեմիայի, Քրոնի և Ալցհեյմերի հիվանդության կանխարգելման գործում: Քրքումը նաև հարուստ է կենսական նշանակություն ունեցող օգտակար հանքանյութերով՝ մանգան, մագնեզիում, կալցիում, վիտամին C, ցինկ և ֆոսֆոր: Այդ պատճառով այն պետք է առկա լինի ձեր ամենօրյա սննդակարգում:
Քրքումն իմ բոլոր ժամանակների սիրված համեմունքներից մեկն է, որը ես օգտագործում եմ խոհարարության մեջ՝ իր առողջարար զարմանալի հատկության պատճառով: Եկեք ուսումնասիրենք այս համեմունքը:
Ճիշտն ասած, ես չեմ կարող առանց քրքումի ապրել: Դա աներևակայելի առողջարար է, բայց մեր մշակույթում այնքան հաճախ է անտեսվում և թերագնահատվում, որ զարմացնում է ինձ: Հուսով եմ, այս հոդվածից հետո ձեր տեսակետներն ու կարծիքները արագ կփոխվեն՝ ի օգուտ այս դեղին համեմունքի օգտագործման:
Պատմության ընթացքում քրքումն օգտագործվել է մի քանի ոլորտներում՝ սկսած բժշկելու միջոցից մինչև գործվածքների ներկ: Քրքումի համը տաքացնող է, մի փոքր կծու և երբեմն դառը: Այն կոչվում է նաև «հնդկական զաֆրան»՝ իր հարուստ դեղնա-ոսկեգույն գույնի պատճառով, որը նման է կարմիր զաֆրանին:
Ինչպես օգտագործել քրքում
-
- Որպես կարրիի մաս
- Համեմել Միս / թռչնամիս / ձուկ / լոբի / տոֆու / տեմպե և այլն:
- Համեմել տապակած բանջարեղենը:
- Համեմել բրինձը, քվինոան, այլ ձավարեղեն / հատիկաընդեղեն:
- Ավելացնել հումուսին:
- Օգտագործել արգանակի մեջ, ինչպիսիք են ապուրները:
- Ավելացնել սմուզիներին (ինչու ոչ):
- Խմել կաթով:
- Որպես սննդի բնական գունանյութ:
Ինչո՞ւ քրքում
Քրքումն ունի հզոր բուժիչ հատկություններ՝ շնորհիվ իր մեծ քանակությամբ սննդանյութերի, հակաօքսիդիչների, հակաբորբոքային միացությունների և ֆիտոնուտրիենտների, որոնք գիտնականները մանրազնին ուսումնասիրել են: Եվ դրանց օգուտները հաստատվել են, հատկապես քաղցկեղի կանխարգելման առումով: Դուք պետք է ուշադրություն դարձնեք քրքումին: Քրքումինը քրքումի հիմնական բաղադրիչն է և պատասխանատու է դրա բուժիչ հատկությունների համար: Քրքումն ու քրքումինը օգտագործվել են այսպիսի ուսումնասիրություններում․ բարելավելու IBD (աղիների բորբոքային հիվանդություն), Քրոնի հիվանդությունը, իմունային առողջությունը, ռևմատոիդ արթրիտը, ցիստիկ ֆիբրոզը, քաղցկեղի բջիջների աճի կանխարգելումը / ճնշումը, աղիքային քաղցկեղի կանխարգելումը, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը / ուռուցքի աճը, շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելումը, երեխաների մոտ լեյկեմիայի ռիսկի նվազեցումը, լյարդի ֆունկցիայի բարելավումը, շաքարախտի, սրտանոթային հիվանդությունների / խոլեստերինի, վերքերի ապաքինում և Ալցհեյմերի հիվանդության կանխարգելում:
Քրքումը պարունակում է․
- Մանգան
- Երկաթ
- Կալիում
- Մագնեզիում
- Ֆոսֆոր
- Ցինկ
- Պղինձ
- Կալցիում
- Վիտամին B | B6 (պիրիդոկին), B1 (թիամին), B2 (ռիբոֆլավին), B3 (նիասին), B9 (ֆոլաթթու)
- Վիտամին C
- Վիտամին E
- Վիտամին K
- Հակաօքսիդիչներ
- Ֆիտոուտրիենտներ
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները: