fbpx

Քիմիան թվերի լեզվով կամ իսկ Դուք գիտե՞ք, որ…

բենզոլի մոլեկուլի մոդելըԺամանակակից մարդատար ինքնաթիռները 9 ժամ թռիչքի ժամանակ ծախսում են 50-75 տոննա թթվածին: Նույն ժամանակում մոտավորապես այդքան թթվածին է ֆոտոսինթեզի հետևանքով արտադրում  25000-50000 հա (հեկտար) անտառը:

Ծովային ջրի ամեն մի լիտրում կա մոտավորապես 25գ աղ:

Եթե 100 միլիոն ջրածնի ատոմ տեղադրենհք կողք կողքի, ապա այդ շղթան կկազմի ընդամենը 1 սմ:

Համաշխարհային օվկիանոսի 1 տոննա ջուրը պարունակում է մոտավորապես 7մգ (միլիգրամ) ոսկի: Իսկ այդ մետաղի ընդհանուր ծավալը համաշխարհային օվկիանոսի ջրերում կազմում է 10 միլիարդ տոննա:

Մարդու օրգանիզմում մոտավորապես 65 % ջուր է: Այն լուծում է սննդարար նյութերը և արյան հետ դրանք տեղափողում ամբողջ օրգանիզմով: Այն նաև մեծ դեր ունի օրգանիզմի ջերմաստիճանի կարգավորման մեջ: 24 ժամվա ընթացքում մարդը օգտագործում է մոտավորապես 2-3 լ ջուր:

718 աստիճան ցելսիուս: Հենց այսքան է դժողքի ջերմաստիճանը, որը հաշվարկվել է գիտնականների կողմից: Հաշվարկները հիմնվել են այդ թեմային վերաբերող Աստվածաշնչյան տողերի վրա:

Եթե դուք կարծում եք, որ երկաթը դա կարծր և ապահով ինչ որ բան է, ապա դուք և՛ ճիշտ եք, և՛  սխալվում եք: 5000 աստիճան ցելսիուսում երկաթը վեր է ածվում գազային վիճակի:

(շարունակելի)


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Քիմիան թվերի լեզվով կամ իսկ Դուք գիտե՞ք, որ…
Կավճե զարմանահրաշ աշխարհ (10 նկար)