fbpx

Թեստ. Լուսինը, որը կընտրեք՝ կբացահայտի ձեր գաղտնի մտքերն ու ցանկությունները

Երբ փորձում ենք հաղթահարել կյանքի դժվարությունները, մենք հաճախ մոռանում ենք, թե իրականում ինչ ենք ուզում մեր կյանքից:

«Մի վախեցեք մեծ ալիքներ ստեղծել՝ լինելով այնպիսին, ինչպիսին կաք: Լուսինը դա անում է անընդհատ»․ –
Սքոթ Սթեյլ

Ներկայացնում ենք հոգեբանական պրոյեկտիվ թեստ: Հոգեբանության մեջ պրոյեկտիվ թեստերում փորձարկվողին առաջարկվում է դիտել, ընտրել և մեկնաբանել տարբեր խթաններ, ինչպիսիք են նկարները, որպեսզի բացահայտեն նրանց թաքնված մտքերը, զգացմունքները, շարժառիթները կամ անհատականության առանձնահատկությունները:

Եվ այսպես եկեք սկսենք մեր թեստը:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Լուսինը մեզ լույս է տալիս գիշերը և այն շատ ավելի կախարդական է, քան թվում է: Զուր չէ, որ լուսինը գրավում է շատերի սրտերը: Այն ունի իր գեղեցկությունն ու խստությունը, և այն զգալի ազդեցություն ունի մեզ վրա: Լուսնի լույսը կարող է օգնել մեր անհատականությանը առավելագույնս դրսևորվել՝ բացահայտելով գաղտնի մտքերը, որոնք մենք թաքցրել ենք նույնիսկ մեզանից: Իսկ ձեր ընտրած լուսնի պատկերը կարող է շատ բան ասել, թե ով եք դուք իրականում և ինչ եք ուզում ձեր կյանքից: Ինտուիտիվ կերպով ընտրեք վերևում բերված լուսիններից մեկը և ներքևում կարդացեք, թե ինչ կարող է պատմել Ձեր մասին Ձեր ընտրությունը:

1. Նուրբ Լուսին

Եթե ​​ընտրել եք այս Լուսինը, ապա պատկանում եք այն մարդկանց թվին, որոնք գրավում են շրջապատող մարդկանց իրենց բարությամբ և անշահախնդրությամբ։ Բայց միևնույն ժամանակ, ձեզ երբեմն թվում է, որ այդ գծերը ձեզ ավելի թույլ են դարձնում, և որ դրանց շնորհիվ դուք չեք կարողանում «ոչ» ասել այլ մարդկանց նույնիսկ այն դեպքում, երբ դա իսկապես անհրաժեշտ է: Սակայն, եթե այդպես եք կարծում, սխալվում եք։

Դուք կարող եք դա չհասկանալ, բայց ձեր փափուկ արտաքինի հետևում թաքնված է պողպատե կամք և այնքան ուժեղ անհատականություն, որ կարող է դիմակայել զայրույթի, քաոսի և ատելության ցանկացած փոթորկի: Ձեր իսկական անհատականությունը իսկապես ցանկանում է դուրս գալ և իր լույսով լուսավորել ողջ աշխարհը, պարզապես դեռ չի կարողացել դա անել: Բայց մի հուսահատվեք: Հավատացեք ինքներդ ձեզ, արեք այն, ինչ ճիշտ եք համարում, և կգա մի օր, երբ ոչ ոք չի կարող ձեզ հետ պահել:

2. Հավատարիմ Լուսին

Եթե ​​դուք ընտրել եք այս Լուսինը, ապա դուք այն մարդկանցից եք, որոնց վրա միշտ կարելի է հույս դնել։ Շրջապատող մարդիկ գիտեն, որ եթե օգնության խնդրանքով դիմեն ձեզ, երբ իսկապես դրա կարիքն ունեն, նրանք կստանան այն, անկախ ամեն ինչից: Երբ ձեր մտերիմները խնդիրներ ունեն, ապա նրանց օգնելու համար դուք պատրաստ եք հրաժարվել ամեն ինչից։ Եվ երբեմն մտածում եք՝ արդյո՞ք թուլություն չեք ցուցաբերում, երբ ցանկանում եք ձեր ժամանակի մի մասը ծախսել ձեզ վրա:

Դուք պետք է հասկանաք, որ դուք ամենևին էլ ռոբոտ չեք, որն ունակ է շուրջօրյա աշխատել առանց քնի և հանգստի։ Որ դուք պետք է ժամանակ հատկացնեք ինքներդ ձեզ, քանի որ դուք նույնքան կարևոր եք, որքան մյուսները: Ձեր հոգու մի մասը, որը թաքնված է շատ խորը, դեռ ցանկանում է հրաժարվել բոլոր գործերից ու պարտավորություններից և անել այն, ինչի մասին միշտ երազել եք։ Թույլ մի տվեք, որ այս ցանկությունը մարի: Եվ երբ դուք ևս մեկ անգամ տեսնեք պայծառ Լուսինը, թող այն առաջնորդի ձեզ և ճանապարհի վերջում գտնեք ձեր իրական տեսակը:

3. Ուժեղ Լուսին

Եթե ​​ձեր ընտրությունը այս Լուսնի վրա է, ապա դուք այն մարդկանցից եք, ովքեր գիտեն, թե ինչ են ուզում և պատրաստ են ամեն ինչի դա ստանալու համար: Դուք այդքան էլ հույս չեք դնում այլ մարդկանց վրա, իսկ ահա նրանց համար դուք հաճախ օրինակ եք և ձեզ համարում են առաջնորդի մի տեսակ, որը կարող է ցույց տալ ճիշտ ուղին: Հենց դա էլ ձեզ անհանգստացնում է՝ ուրիշներն այնքան մեծ ակնկալիքներ ունեն ձեզնից, որ դուք վախենում եք չարդարացնել դրանք։ Ձեր վախը, որ դա տեղի կունենա, երբեմն այնքան ուժեղ է, որ գիշերը ձեզ չի թողնում քնել:

Այնուամենայնիվ, ձեր ուժն ու տաղանդն է, որ ձեզ դարձնում է հիանալի և անկրկնելի: Դուք արժանի չեք կոտրվելու ուրիշների պատկերացումների ծանրության տակ, թե ինչպիսին պետք է լինեք: Միակ մարդը, ում ինչ-որ բանով պարտական ​​եք, դուք եք: Այսպիսով, եղեք այնպիսին, ինչպիսին կաք և մի փոխվեք միայն այն պատճառով, որ դա ուրիշին է պետք:

Տես նաև՝ Հոգեբանական ԹԵՍՏ. ընտրեք Ռերիխի նկարը, և մենք ձեզ կպատմենք, թե ինչն է ձեզ անհանգստացնում այս պահին

4 Սիրող Լուսին

Եթե ​​դուք ընտրել եք այս կիսալուսինը, ապա դուք պատկանում եք այն մարդկանց թվին, ովքեր կարողանում են իրենց համար իսկապես կարևոր մարդկանց տալ իրենց ողջ սերն՝ անմնացորդ։ Սակայն, դուք չափազանց երկչոտ և անվճռական եք նույնը նրանցից խնդրելու համար։ Դուք վախենում եք, որ նրանք ձեզ չեն սիրի այնքան, որքան դուք եք սիրում նրանց… Եվ երբեմն այս վախը կարող է կտրել ձեր թևերը: Հենց դրա համար եք դուք շարունակում սիրել նրանց, ովքեր բոլորովին արժան չեն դրան, ովքեր միշտ ընդունել են ձեր սերը և ոչինչ չեն արել դրան արժանանալու համար:

Դուք պետք է հասկանաք, որ դուք բացարձակապես պարտավոր չեք դա անել, առաջին հերթին այն պատճառով, որ նրանք, ովքեր իսկապես սիրում են ձեզ, իրենք են դա անում՝ անում են մեծ ուրախությամբ, և ոչ թե այն պատճառով, որ պարտական են ձեզ: Եվ առավել ևս, ձեզ թույլ մի համարեք՝ ուրիշին ամբողջ սիրտը տալու համար զգալի ուժ է պահանջվում: Այնպես որ, մի վախեցեք ձեր իսկական զգացմունքներից, քանի որ իսկական սերը հենց այն է, ինչ ձեզ կապում է այլ մարդկանց հետ, և դա հիանալի է:

5. Անհանգիստ լուսին

Եթե ​​ընտրել եք այս Լուսինը, ապա դուք այն մարդկանց թվում եք, ովքեր ցանկացած, նույնիսկ ամենասովորական իրավիճակում կարողանում են տեսնել դեպի արկածներ տանող ճանապարհը։ Դուք միշտ պատրաստ եք ռիսկի դիմել և երբեմն այնքան անվախ եք, որ ուրիշները հիանում են դրանով։ Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ ձեզ ընդհանրապես ոչինչ չի անհանգստացնում։ Կա մեկ միտք, որը հետապնդում է ձեզ՝ այն միտքը, որ ուրիշները ձեզ ընկալում են բացառապես որպես անհոգ մարդ, ով անկարող է կանգ առնել և խելքի գալ:

Վախենում եք, որ նրանք, ում իսկապես սիրում եք, վաղ թե ուշ կլքեն ձեզ՝ համարելով ձեզ անլուրջ հարաբերությունների համար։ Բայց նրանք, ովքեր իսկապես ճանաչում են ձեզ, նաև գիտեն, որ երբ խոսքը վերաբերում է հավատարմությանը և պարտականություններին, դուք երկուսն էլ առատորեն ունեք: Դուք երբեք ոչ մեկին դժվարության մեջ չեք թողել, անկախ նրանից, թե դա ինչ արժեր ձեզ համար: Դուք այնքան պայծառ ու կենսուրախ մարդ եք, որ անհնար է չսիրել ձեզ, նույնիսկ ճակատագիրը սիրահարված է ձեզ, որը վաղ թե ուշ ձեզ կշրջապատի նրանցով, ովքեր իսկապես հասկանում են ձեզ:

Այնպես որ, մի փորձեք փակել ձեր պայծառ լույսը և շարունակեք թռչել վերև, որքան կարող եք:

6. Ազնիվ Լուսին

Եթե ​​ընտրել եք այս Լուսինը, ուրեմն դուք մարդ եք, ով միշտ ճշմարտությունն է ասում՝ նայելով աչքերի մեջ։ Դուք սովոր չեք խաղալ և խուսափել, նույնիսկ եթե ճշմարտությունը դառն է: Դուք այնքան ազնիվ եք, որ երբեմն դա ձեզ վախեցնում է. դուք վախենում եք մենակ մնալ ճշմարտության պատճառով: Դուք վախենում եք, որ ձեր բոլոր ընկերներն ու ծանոթները կլքեն ձեզ… Բայց դուք չեք գիտակցում, որ ձեր ազնվությունը հենց այն է, ինչը, ընդհակառակը, գրավում է ձեզ շրջապատողներին:

Ինչքան էլ ցանկանաք իրականությունը զարդարել և ստել «լավի համար», դա պարզապես ձեզ բնորոշ չէ, և երբեմն դա պատռում է ձեր հոգին: Ամեն ինչից առավել, դուք ցանկանում եք շրջապատված լինել սիրող մարդկանցով, ովքեր ստիպված չեն ստել նույնիսկ «լավի համար»: Մի՛ վախեցեք և մի՛ փորձեք դառնալ այնպիսին, ինչպիսին չեք… Լուսինը, անշուշտ, կօգնի ձեզ չմոլորվել՝ ազնիվ մնալով ոչ միայն ուրիշների, այլ նաև ինքներդ ձեզ հետ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 12 assessment, среднее 4.25 из 5 )
MediaMag
Թեստ. Լուսինը, որը կընտրեք՝ կբացահայտի ձեր գաղտնի մտքերն ու ցանկությունները
Կրակի նշաններ․ Խոյի, Առյուծի և Աղեղնավորի ճշգրիտ բնութագիրը