fbpx

8 բան, որոնք պետք է կատարել Facebook-ում, որպեսզի բոլորը ձեզ ատեն

Եթե դուք մտածում էիք, որ ձեր վարքը սոցիալական ցանցերում ոչ մեկին չի նյարդայնացնում՝ ապա դուք ամենայն հավանականությամբ սխալվում էիք: Ներկայացնում ենք ցուցակ, կազմված 10 ամենավիրավորական, անբուժելի և անպետք բաներից, որոնք հանդիպում են Facebook-ում:

Խմբի հրավեր

Ֆեյսբուքի ակտիվ օգտատերերը միջինում ունենում են 300-500 ընկեր: Իհարկե նրանք բոլորն էլ տարբեր ոլորտներից են՝ մեկի հետ գրասենյակում է ծանոթացել, մյուսի հետ՝ սպորտ դահլիճում, մեկի հետ սովորել է ԲՈՒՀ-ում, մյուսին ընկերների մեջ ավելացրել հենց այնպես: Եվ ահա հինգ հարյուր ընկեր ունեցողը հանկարծ հասկանում է, որ իրեն անհրաժեշտ է բացել «Ես սիրում եմ վազքը» անվանումով խումբ:

Ցանկություն է առաջացել գտնել միակարծիքների և նրանց հետ պատրաստվել մարաթոնի: Քննարկել վազքի տեխնիկան, սպորտային կոշիկները, սպորտային հանդերձանքը: Մի խոսքով կազմել վազորդների իսկական միություն:

Ի՞նչ են անում 10 մարդուց 10-ը: Ստեղծում են այդ խումբը և մաքուր խղճով խնդրում բոլոր ընկերներին միանալ խմբին և բաժանորդագրվել թարմացումներին: Հրավերքը սկսում է շրջել ամբողջ ֆրենդլիստով և հասնում է նույնիսկ նրանց, ով սկզբունքորեն տանել չի կարողանում առողջ ապրելակերպը, և նրանց, ով արդեն ի վիճակի չէ սպորտով զբաղվել և նրանց, ով իրոք սիրում է վազը և հաճույքով սեղմում է լայք:

Մի՞թե դժվար է մի փոքր գլխով մտածել և հասկանալ, որ ընկերների ցանկում կան այնպիսիները, ով ուղղակի թքած ունի ձեր նորածին միության վրա:

Առնետային լայքեր

Ավանդական սցենար. առաջին օգտատերը նյութ է տեղադրում այն մասին, որ iPhone-ը՝ աղբ է և պետք է օգտվել չինական սմարթֆոններից: Երկրորդը ներխուժում է այդ նյութի մեկնաբանություններ և հայտարարում, որ iPhone-ը՝ մրցակցությունից դուրս է, իսկ Xiaomi-ն և Meizu-ն իրոք աղբ են արտադրում: Մեկ ժամից մեկը մյուսին անվանում է «ձևական մարդ», իսկ մյուսն էլ պատասխան տալիս. «սրիկա»:

Այս ամենը ուղեկցվում է լայքերի մի ամբողջ չափաբաժիններով՝ ինչպես Apple-ի սիրահարների կողմից, այնպես էլ չինական բրենդերի երկրպագուների կողմից: Բնական է՝ վիճողները ուշադրություն են դարձնում, թե ովքեր են լայքել մեկնաբանությունները: Այդ մարդկանց մեջ կարող են լինել ընկերներ, կոլեգաներ, լավ ծանոթներ: Եվ ոչ մեկին հնարավոր չէ հարցնել «Ինչի՞ համար ես լայքել այն մեկնաբանությունը», որովհետև դա կհնչի առավելագույնս հիմարաբար:

Մի՞թե լուրջ մարդը բացատրություն կպահանջի: Չէ՞ որ դա ընդամենը լայք է: Բայց նկարված վերև ցցած մատի տակ թաքնված է լուռ համաձայնություն, հաստատում, որը ինչ-որ մեկի համար լիովին կարող է վիրավորական լինել:

Հենց այդ պատճառով է այդպիսի լայքը կոչվում առնետային: Այն առավելագույնս ստոր է՝ մարդը ամեն դեպքում իր կարծիքն է արտահայտում և պետք չէ, որ դրա համար նա պատասխան տա: Միակ տարբերակը վրեժ լուծել առնետային լայքի համար՝ հիշել վիրավորողին, և երբ նա ինչ-որ մեկի հետ կվիճի՝ լայք դնել նրա հակառակորդին:

Եզրակացությունները՝ երկուսն են: Նախ՝ պետք է ուշադիր լայք դնել և հաշվարկել դրանց հետևանքները: Եվ երկրորդ՝ պատճառաբանված մեկնաբանությունները շատ ավելի լավ են, որովհետև դրանց հնարավոր է պատասխանել:

Պետիցիաներ

Ինչպես հայտնի է, երկու տեսակի մարդիկ կան։ Առաջինները հասկանում են, որ Change.org կայքը իրականում խաղալիք է, ով գումար է աշխատում միամիտ պետիցիա տարածողների էջատիումների հաշվին։ Երկրորդները հենց այդ տարածողներն են, ովքեր անխնա տարածում են ամեն տեսակի միջնորդագրեր (պետիցիաներ)։

Փակում են կենդանիների համար նախատեսված ապաստա՞նը՝ Change.org կայքում լրացված պետիցիան կլուծի բոլոր հարցերը։ Թուրքիան կամ Ադրբեջանը կրկին հայկական որևէ բա՞ն են յուրացրել՝ պետք է լրացնել պետիցիա Change.org-ում։ Change.org-ը կօգնի արդարության հասնել։

Ցավոք, այդ պետիցիաները անմահ են։ Նրանք, ովքեր տեղադրում են դրանք, հպարտորեն նշում են. «Change.org կայքի միջոցով ես արտահայտում եմ իմ քաղաքացիական ձայնը»։ Վիճելն անիմաստ է։

Ռեթվիթներ

Ցավոք, սոցիալական ցանցերը թույլ են տալիս ամբողջական ինտեգրացում մեկը մյուսով։ Ընդորում, օրինակի համար, «Ֆեյսբուքը» և «Թվիթերը» իրենց նշանակությամբ խիստ տարբերվում են՝ մի սոցիալական ցանցը երկար պոստերի համար է, մյուսը՝ կարճ, բայց հաճախակի գրառումների համար։

Մարդն, ով կարգավորել է պոստինգը Թվիթերից Ֆեյսբուք՝ դատապարտված է նորությունների ժապավենից ընդմիշտ հեռացման։ Պատճառը շատ ծանրակշիռ է՝ ոչ մեկ չի ուզում տեսնել օրական 10, իսկ երբեմն ավելի թվիթ, ընդ որում թվիթերյան օգտատերերի հղումներով, որոնք ֆեյսբուքում ակտիվ չեն։

Ճանապարհորդություն

«Ժողովուրդ, կասե՞ք ինչը հատկապես արժե տեսնել Հռոմում, որտե՞ղ ընթրել Փարիզում, ի՞նչ օպերա դիտել Մադրիդում»՝ եթե դուք հավատում եք, որ նմանատիպ պոստերի հեղինակներին իրոք պետք են այդ խորհուրդները՝ ապա իզուր։ Այսպիսի հարցման իմաստը կայանում է միայն մեկ բանում՝ ցուցադրություն այն բանի, որ մարդը պատրաստվում է Եվրոպա շրջագայության (կամ ԱՄՆ, կամ Ասիա)։

Բացի դրանից, այդպիսի գրառումներում «մեղսակից» ընկերները նույնպես կարող են իրենց մեծագույն ճանապարհորդ, արվեստի գիտակ, կամ գուրման երևակայել և ցուցադրել։

Զանգվածային հիշատակումներ

Իրենց պոստերին ուշադրություն հրավիրելու համար, ֆեյսբուքյան փառասեր բնակիչները դիմում են խորամանկության։ Օրինակ, ինչ-որ գրառում են անում ավտոմեքենայի մասին և հետո հիշատակում են այդ նկարում բոլոր ընկերներին, ովքեր մեքենա ունեն։

Արդյունքում ի՞նչ։ Պոստը հայտնվում է տասնյակ պրոֆիլներում, հարյուրավոր ժապավեններում։ Ի՞նչ արած, այդպես է կառուցված ֆեյսբուքյան ալգորիթմը։ Ցավոք ոչ բոլորն են հասկանում, որ սեփական մտքերը արհեստական ցաք ու ցրիվը՝ մովետոն է, ցանցային էթիկայի կոպիտ խախտում։

Նվնվոց

Երբեմն, մեծ ընկերությունների կողմից մատուցված ծառայությունները չեն բավարարում հաճախորդներին։ Բարեբախտաբար, այսօր, բոլոր լուրջ ընկերությունները ունեն իրենց ֆեյսբուքյան էջը։

Ի՞նչ է անում համեստ և իմաստուն մարդը, ով իրոք ուզում է լուծել առաջ եկած իրավիճակային անհարթությունը։ Իհարկե անձնական հաղորդագրություն է ուղարկում այդ ընկերության սոց.ցանցային պրոֆիլով։ SMM մենեջերն էլ պատասխանում է և պրոբլեմը լուծվում է։

Ի՞նչ է անում այն մարդը, ով ուզում է աղմուկ բարձրացնել։ Մի հսկայական պոստ է գրում, նշում է այնտեղ ատելի ընկերությունը և ընդգծում որ նրանց տրամադրած ծառայությունները իր դուրը չեն գալիս։ Հետո մեկնաբանություն է գրում նույն այն SMM մենեջերը և փորձում է լուծել պրոբլեմը։

Արդյոք արժի՞ ժամանակ ծախսել երկարաշունչ նվնվան տեքստով պոստի վրա։ Դժվար թե։ Ավելի լավ է այլ կերպ ինքնահաստատվել։

Անմերժելիություն

Երբեմն ֆեյսբուքը ինքն է օգտատերերին սադրում «մեղքերի»։ Մեզ առաջարկում են կիսվել հնգամյա պատմություն ունեցող հիշողությամբ, պրոֆիլի նկարին փակցնել պսպղացող թուր և ժապավենում հրապարակել տեսանյութ սեփական լուսանկարներով։ Ընդհանուր առմամբ Մարկ Ցուկերբերգը հոգ է տանում յուրաքանչյուր օգտատիրոջ համար։

Բայց որոշ մարդիկ նրա հոգատարությունը սխալ են հասկանում։ Միգուցե նրանց թվում է, որ յուրաքանչյուր մերժում՝ հանցանք է, այդ իսկ պատճառով համաձայնվում են այն ամենին, ինչ իրենց առաջարկում է ֆեյսբուքը՝ վերածելով նորությունների ժապավենը իսկական աղբանոցի։

Այդպիսի օգտատերերին կարելի է միայն մեկ բան խորհուրդ տալ՝ ընկերներ, մի վախեցեք անտեսել ծերուկ Մարկի առաջարկները։ Նա դրանից չի նեղանա և մենք նույնպես։

Աղբյուրը՝ life.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
8 բան, որոնք պետք է կատարել Facebook-ում, որպեսզի բոլորը ձեզ ատեն
9 բան, որ խելացի մարդիկ երբեք չեն անում