fbpx

Քահանան ու միանձնուհին – առակ

Հումորային առակ: Բայց հիշեք, ամեն հումորում կա ճշմարտության ինչ որ մի մաս:

Մի անգամ քահանան առաջարկում է միաձնուհուն մեքենայով նրան հասցնել տուն՝ մենաստան: Նստելով մեքենան միանձնուհին ոտքը գցում է ոտքին այնպես, որ նրա ազդրը մերկանում է: Քահանան դա տեսնելով հազիվ է խուսափում վթարից: Ուղղելով մեքենան նա աննկատ ձեռքը դնում է միանձնուհու ոտքին: Միանձնուհին ասում է.

– Հայր, Դուք հիշո՞ւմ եք Սաղմոս 129-ը:

Քահանան ետ է քաշում ձեռքը: Բայց փոխանցման ժամանակ նա նորից ձեռքը տանում է դեպի միանձնուհու ոտքը:

Միանձնուհին կրկնում է.

– Հայր, Դուք հիշո՞ւմ եք Սաղմոս 129-ը:

Քահանան ներողություն է խնդրում.

– Կներեք ինձ քույր, սակայն մարմինը թույլ է:

Հասնելով մենաստան միանձնուհին ծանր հոգոց է հանում և դուրս գալիս մեքենայից:

Արդեն եկեղեցում քահանան գտնում է Սաղմոս 129-ը և կարդում. «Գնա առաջ և փնտրիր, վերևում դու կգտնես երջանկություն»:

Առակը ցույց է տալիս. Եթե դուք լավ չգիտեք Ձեր աշխատանքը, ապա զարգացման, առաջ գնալու շատ հնարավորություններ կանցնեն ուղիղ Ձեր քթի տակով:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Քահանան ու միանձնուհին – առակ
15 մեթոդ, ինչպես ապրել մինչև 100 տարի