Ո՞վ կմտածեր, որ աստղաբանության կանոններով և օգնությամբ հնարավոր է իմանալ, թե Կենդանակերպի նշաններից ով է հարուստ կամ բարեկեցիկ մարդ։ Բայց պարզվում է, որ այդպես նույնպես կարելի է և այդ պատճառով հիմա մենք կիմանանք, թե որ Կենդանակերպի նշաններն են աստղաբանների կարծիքով ամենահաջողակը փողային առումով։
1-ին տեղ. Կույս
Այո, նրանք բոլոր Կենդանակերպի նշաններից ամենահարուստն են, քանի որ կարողանում են ճիշտ ծախսել միջոցները և չեն տրվում ցուցամոլությանը։ Երբեք չեն գնի անպետք բայց նորաձև որևէ իր։ Նրանք կկրեն հին սպորտային կոշիկներ, բայց ամեն շաբաթ կթռնեն Փարիզ։ Իսկ ի՞նչ տարբերություն, թե ինչ կրել Փարիզում։
2-րդ տեղ. Կարիճ
Կարիճները սիրում են փող, իսկ փողը սիրում է Կարիճներին։ Նրանց մոտ փոխադարձ սեր է։ Նրանք հանուն ֆինանսական բարեկեցության պատրաստ են ամեն ինչի։ Նաև նրանցից հրաշալի բիզնեսմեններ են ստացվում։
3-րդ տեղ. Այծեղջյուր
Այս նշանը շատ է վաստակում և քիչ ծախսում։ Նա շատ ռացիոնալ է վերաբերվում իր եկամուտին, այդ պատճառով հաստատ մեծ փողեր չի ծախսի որևէ անպետք բանի վրա։ Նա ուղղակի փողերը կներդնի իր ինքնազարգացման վրա և ճիշտ էլ կանի։ Չէ՞ որ հենց գիտելիքներն են նրան օգնում հասնել բարձունքների։
4-րդ տեղ. Խոյ
Իր ուժեղ խառնվածքի, բնությունից տրված խիզախության և ռիսկայնության շնորհիվ այս նշանը ունակ է շատ փող վաստակել, և դա նրա մոտ գերազանց է ստացվում։ Ի դեպ նա նաև շատ հեշտ ընկնում է ֆինանսական արկածախնդրությունների մեջ։ Սակայն փողը ծախսել՝ նա բոլորովին չգիտի։ Այդ պատճառով նրա մոտ փողը երկար չի մնում։ Բայց ոչինչ, նա էլի կվաստակի։
5-րդ տեղ. Խեցգետին
Այս նշանին միշտ փող է հարկավոր և նա շատ հեռատես է, այդ պատճառով նա միշտ, ինչ-որ տեղ փող է կուտակում վաղվա օրվա համար։ Հենց այդ պատճառով էլ Խեցգետինը երբեք սոված չի մնա։
6-րդ տեղ. Առյուծ
Առյուծը կենդանիների արքան է և նրա համար ուղղակի անթույլատրելի է լինել աղքատ, այդ պատճառով էլ այս նշանը միշտ ունի ֆինանսներ։ Բայց այստեղ, հավանաբար բանը ահա թե ինչում է. նա թագավոր է, նրան հարկավոր է ինչ-որ բանով առանձնանալ, տարբերվել։ Այդ պատճառով նա աշխատում է երկար և ջանասիրաբար, որպեսզի ոչ մի դեպքում ետ չմնա որևէ մեկից փողային առումով։