Առակ խոսքի ուժի մասին

Հրաշալի առակ այն մասին, թե ինչի է ունակ նույնիսկ մեկ փոքրիկ խոսքը։

Մի անգամ պրոֆեսորը պատմում էր խոսքի հիպնոսացնող ուժի մասին: Վերջին շարքերից մեկը բացականչեց.

– Դու հիմարություններ ես դուրս տալիս, արդյո՞ք սուրբ կդառնաս, եթե անընդհատ կրկնես «Աստված, Աստված, Աստված…», արդյոք կդառնա՞ս մեղավոր, եթե անընդհատ կրկնես «մեղք, մեղք, մեղք…»:

– Տեղդ նստի՛ր այլանդակ, – խոսքը կտրում է պրոֆեսորը:

Պրոֆեսորի այս խոսքերից, բղավող մարդուն պատում է կատաղությունը: Նա ջղայնացած սկսում է հայհոյել և բավական ժամանակ է պահանջվում, որպեսզի նա ուշքի գա:

Զղջացողի տեսքով պրոֆեսորը ասում է.

– Ներեցեք ինձ… , ես չափից շատ տաքացա: Ի սրտե ներողություն եմ խնդրում իմ աններելի արարքիս համար:

Աշակերտը մի անգամից հանգստանում է:

– Ահա՛ և քեզ պատասխան, – շարունակում է պրոֆեսորը: Մեկ բառից դու մի անգամից դուրս եկար հուներիցդ, մեկ բառից կատաղությունը պատեց քեզ, իսկ մեկ այլ ուրիշ բառից դու մի անգամից հանգստացար:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Առակ խոսքի ուժի մասին