fbpx

Որքան գեղեցիկ է մարդը, այնքան մեծ է բաժանման հավանականությունը: Հարվարդյան հետազոտություն

Մեդալի հակառակ կողմը․․․

Ամուսինների արտաքին գրավչությունը խանգարում է երկարատև և երջանիկ հարաբերություններին, պարզել են Հարվարդի գիտնականները: Համաձայն նրանց եզրահանգումների, նման զույգերը ավելի հաճախ են բաժանվում, և ոչամուսնական հարաբերություններն էլ, որպես օրենք, երկար չեն տևում:

Հետազոտողները խնդրել են կանանց գնահատել 1970-ականների – 1980-ական թվականների շրջանավարտ 238 տղամարդկանց գրավչությունը՝ լուսանկարներով: Պարզվել է, որ 30 տարվա ընթացքում, որ անցել են ավարտելուց հետո այն տղամարդիկ, որոնք ընտրվել են որպես ամենագրավիչ՝ ամուսնացած են եղել նկատելիորեն ավելի կարճատև, քան մնացածը:

Նաև հետազոտության մասնակից կանայք գնահատում էին 130 հոլիվուդյան դերասանների: Արդյունքները պարզվեցին նմանատիպ՝ ամենագեղեցիկներն ու հաջողակներն ավելի հաճախ են բախվել անձնական առումով պրոբլեմների հետ:

Գիտնականները բացատրում են նմանատիպ երևույթի պատճառը նրանով, որ գեղեցիկ մարդիկ մեծ մասամբ էգոիստ են և հակված են դավաճանել զուգընկերոջը: Այն դեպքում, երբ հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց մեծ մասը սկսում են շրջապատող մարդկանց ընկալել որպես պակաս գրավիչ, գեղեցիկ արտաքինով մարդկանց մոտ բացակայում է նմանատիպ «պաշտպանողական կողմնակալությունը»:

Հետազոտության արդյունքում գիտնականները բացահայտեցին ևս մեկ առանձնահատկություն: Պարզվել է, որ «գծած» գեղեցիկ տղամարդիկ ավելի շատ են հակված «ձախ» գնալուն, որովհետև օժտված են դրա համար և՛ միջոցներով, և՛ հնարավորություններով: Կանանց դեպքում դա ավելի քիչ հատկանշական է: Գիտնականները գտնում են, որ տվյալ գենդերային առանձնահատկությունը պայմանավորված է նրանով, թե ինչպես է հասարակությունը ընդունում բազմակի կապերը՝ հանդիմանելով կանանց և խրախուսելով տղամարդկանց:

Ընդհանուր առմամբ՝ գեղեցկությունը, միանշանակ, սարսափելի ուժ է, բայց այն չի երաշխավորում Ձեզ երկարատև և երջանիկ հարաբերություններ:

Երջանիկ եղեք․․․

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Որքան գեղեցիկ է մարդը, այնքան մեծ է բաժանման հավանականությունը: Հարվարդյան հետազոտություն
3 ամենաանմատչելի կանայք ըստ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ՆՇԱՆԻ