Ձեզ ենք ներկայացնում փաստեր և մեջբերումներ ֆրանսիացի գրող Անտուան Դը Սենտ Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը» վեպից:
«Փոքրիկ իշխանը» վեպը հրատարակվել է 1943 թվականին և համարվում է հեղինակի ամենահայտնի ստեղծագործությունը։ «Փոքրիկ իշխանը» հեղինակի առաջին մանկական գիրքն է։ Թարգմանվել է ավելի քան 250 լեզուներով: Գիրքը թարգմանվել է նաև հայերեն: Հեքիաթի բոլոր հերոսները իրական կերպարներ են։
Փոքրիկ իշխանի կերպարը հեղինակն ինքն է։ Այս կերպարը խորապես ինքնակենսագրական է:
Վարդի քմահաճ և հուզիչ կերպարը հեղինակի կնոջ՝ Կոնսուելայի կերպարն է:
Հարբեցողը այն հետաքրքիր կերպարներից է, որի մեջ կա սեփական թուլության գիտակցումը, անզորությունը և թույլ կամքը։
Գործարար
Կերպարը ներկայացնում է կարիերիստ մարդկանց բնավորության գիծը, քանի որ մարդիկ տարվում են աշխատանքով, մոռանում են շրջապատին ու ամեն ինչ. փորձում են ձգտել ավելիին՝ այդ ընթացքում կորցնելով իրենց նպատակը:
Բաոբաբներ
Բաոբաբները խորհրդանշում են մեր գիտակցության մեջ եղած բացասական մտքերը։
Լապտերավառ
Փոքրիկ Իշխանի հանդիպած 5-րդ մոլորակն ամենից փոքրն էր ու զվարճալին։ Նրա վրա միայն մի լապտեր ու մի լապտերավառ էր տեղավորվում։ Այս մոլորակում լապտերավառի աշխատանքի մեջ իմաստ կար, քանի որ երբ նա վառում էր լապտերը, կարծես թե մի նոր աստղ կամ ծաղիկ էր ծնվում։ Այստեղ նշվում էր, որ աշխատանքն օգտակար է, քանի որ գեղեցիկ է, սակայն իրական կյանքում ամեն գեղեցիկ բան չէ, որ օգտակար է։ Լապտերավառն այն միակն էր, ով միայն իր մասին չէր մտածում, այլ նաև ուրիշների։ Եվ սա հենց կյանքի կարևոր նախապայմաններից մեկն է, որ ապրես ոչ միայն քո, այլ նաև ուրիշների համար և կյանքում եսասեր չլինես։
Աշխարհագրագետ
Վեցերորդ մոլորակը նախորդից 10 անգամ մեծ էր, և նրա վրա մի ծերունի էր ապրում՝ աշխարհագրագետ։ Այս մոլորակի թերևս ամենակարևոր խոսքն այն է, որ պետք է խոսքդ ապացուցես, այսինքն՝ այն ամենի մասին, ինչի մասին որ խոսում ես, փորձիր ապացուցել, այլ ոչ թե միայն ասես այն, ինչ խելքիդ փչում է:
Սլաքավար
Սլաքավարին Փոքրիկ իշխանը հանդիպում է աղվեսին ճանաչելուց ու նրանից կյանքի փոքրիկ գաղտնիքն իմանալուց հետո։ Սլաքավարը խորհրդանշում է մեծահասակների կյանքի իմաստն ու նրանց ժամանակի զգացումը։ Ներկայացնում է այն մարդկանց, ովքեր անընդհատ շտապում են։ Նրանք անընդհատ ժամանակ են խնայում։
Աղվես
Փոքրիկ Իշխանի աղվեսը: Աղվեսի կերպարի վերլուծության հետ կապված մասնագետների միջև անհամաձայնություններ կան։ Ասում են՝ Աղվեսն ընկերություն է խորհրդանշում։ Եվ հավատարիմ ընկերը Փոքրիկ Իշխանին սովորեցնում է հավատարմություն, ընդմիշտ պատասխանատու լինել ընկերների և հարազատների հանդեպ։
Իսկ դուք գիտե՞իք, որ.
- 2003 թվականին լուսնի աստերոիդներից մեկն անվանվել է «Փոքրիկ Իշխան» անունով։
- Ճանաչվել է 20-րդ դարի լավագույն ֆրանսիական գիրքը։
- Ճապոնական Հակոն քաղաքում գտնվում է Փոքրիկ Իշխանի թանգարանը, որն ունի տարեկան ավելի քան 200.000 այցելու։
Ահա մի քանի մեջբերում «Փոքրիկ իշխանը» վեպից.
Չգիտեի, թե ինչպես կանչեմ, որպեսզի նա լսի, ինչպես հասնեմ նրա հոգուն, որը սահում, հեռանում էր ինձանից… Չէ՞ որ շատ խորհրդավոր ու առեղծվածային է արցունքների աշխարհը:
Չէ՞ որ բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում:
Խոսքերը միայն խանգարում են իրար լավ հասկանալուն:
Քո վարդը քեզ համար այդքան թանկ է, որովհետև դու նրան տվել ես քո ամբողջ հոգին:
Երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն, հետո դրա համար կարող է և լաս:
Միայն սիրտն է սրատես: Ամենագլխավորը աչքով չես տեսնի:
Բայց դու մի՛ մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես:
Գնա և մի անգամ ևս վարդերին նայիր։ Այն ժամանակ կհասկանաս, որ քոնը միակն է աշխարհում:
Շատ տխուր է, երբ մոռանում են ընկերներին։ Մանավանդ որ՝ բոլորը չէ,որ կարողանում են ընկեր ունենալ։
Փառասերները միայն գովեստներ են լսում։
Հրապարակման ներկայացրեց՝ Գոհար Վարդանյանը
Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները: