fbpx

Հանրահայտ կանանց մտքերը կյանքի մասին

Երևի թե ոչ ոք չի վիճի, որ կանայք ունեն իրենց սեփական տեսակետը կյանքի և նրանում տեղի ունեցող երևույթների մասին: Հասկանալ կանացի հանելուկային հոգին՝ բավական դժվար է, բայց փորձել այնուամենայնիվ պետք է:

Ներկայացնում ենք հանրահայտ կանանց իմաստուն, երբեմն իրոնիկ մտքերը կյանքի մասին.

Կյանքում անպայման պետք է ամեն ինչ փորձել և հետո բարեհաջող կերպով, հավերժ մոռանալ դրանցից շատերը: ©Սոֆի Լորեն

Պետք է երբեմն փոխել ինչ-որ բան: Շատ բաներ մենք ընդունում ենք այնպես, կարծես այդպես էլ պետք է լինի, այդ թվում նաև միմյանց: ©Տուվե Յանսեն

Որոշ մարդկանց մեջ սատանան է բնակվում, որոշների մեջ՝ Աստված, իսկ կան նաև այնպիսիք, որոնց մեջ միայն ճիճուներ են: ©Ֆաինա Ռանևսկայա

Ես հավատում եմ ծիծաղի ուժին: Եվ ինձ թվում է, որ դուք հեշտությամբ կարող եք զինաթափել մարդուն, եթե կարողանաք նրան ծիծաղեցնել: ©Մերլին Սթրիփ

Այս կյանքում յուրաքանչյուր հաճելին՝ կամ վնասակար է, կամ անբարոյական, կամ էլ գիրացնում է: ©Ֆաինա Ռանևսկայա

Իմ դետեկտիվ վեպերի սյուժեները ես գտնում եմ աման լվանալուց: Դա այնպիսի հիմար զբաղմունք է, որ ակամայից սպանելու ցանկություն է առաջանում: ©Ագաթա Քրիստի

Կարիերան՝ հրաշալի բան է, սակայն այն երբեք չի տաքացնի ցուրտ գիշերներին: ©Մերիլին Մոնրո


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հանրահայտ կանանց մտքերը կյանքի մասին
Նսեմացնում են Կաթողիկեն