fbpx

Pinterest սոցիալական ցանցը շուտով կանցնի Twitter-ին

Pinterest սերվիսը մտել է ԱՄՆ-ում ամենաայցելվող սոցիալական ցանցերի եռյակի մեջ, առաջ թողնելով միայն Facebook-ին և twitter-ին: Ըստ Experian Hitwise վիճակագրական ընկերության հաշվարկների, հուվարի 21-ից 28-ը կայք այցելել են 21.5 միլիոն օգտվող: Դա մոտ 30 անգամ ավել է 2011-ի հուլիսի հետ համեմատած:

Experian Hitwise-ի ներկայացուցիչի խոսքերով փետրվարին Pinterest-ը անցել է ամենամոտ հակառակորդ LinkedIn-ին: Մարտին սոցիալական ցանց այցելած ընդհանուր օգտվողների թիվը կազմել է 104 միլիոն: Առաջին տեղում է Facebook-ը՝ 7 միլիարդ, երկրորդը Twitter-ն է՝ 182 միլիոն, չորորդ տեղում է  LinkedIn-ը՝ 86 միլիոն, իսկ հինգերորդը Tagged-ը՝ 72 միլիոն: Վեցնյակը եզրափակում է Google+-ը՝ 61 միլիոն:

Pinterest-ը ստեղծել է Բեն Զիլբեռմանը: Այն համարվում է ամենաարագ զարգացող սոցիալական ցանցերից մեկը: Նրա նախագծումը սկսվել է 2009-ի դեկտեմբերից, իսկ 2010-ի մարտին գործարկվել է փակ բետա-տարբերակով: Այժմ կայքը հասանելի է միայն հրավերով:

Pinterest-ը թույլ է տալիս լուսանկարներ (pin-եր) ներբեռնել կայք և նրանցից ստեղծել թեմատիկ հավաքածուներ: Օգտվողները կարող են դիտել, մեկնաբանել, լայքել ուրիշի նկարները և նաև տարածել Facebook և twitter սոց. կայքերում:

Մի քանի ամիս առաջ TechCrunch-ը Pinterest-ին անվանեց 2011թ.-ի ամենահաջողված ստարտափ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Pinterest սոցիալական ցանցը շուտով կանցնի Twitter-ին
Տղամարդու 3 տաղանդ, որոնք ստիպում են կնոջը կորցնել գլուխը