Լուսանկարիչ Պիտեր Հերլին բացահայտում է դեմքի արտահայտության գաղտնիքը, որի շնորհիվ լուսանկարներում մարդը ֆոտոգենիկ է ստացվում:
Գաղտնիքը կայանում է աչքերի ճիշտ բացվածքում: Երբ դուք նայում եք ուղիղ խցիկին լայն բացված աչքերով, ապա անվստահ և վախեցած եք ստացվում լուսանկարներում:
Սակայն, որպեսզի լուսանկարներում լավ ստացվեք, հարկավոր է ոչ միայն աչքերը կիսաբաց անել: Երբ կիսաբաց եք անում աչքերը, պետք է բարձրացնել և լարել ներքևի կոպը, թողնելով վերևի կոպին մի փոքր իջնել (տես լուսանկարները).
Ինչպե՞ս լավ ստացվել լուսանկարներում
Ահա ևս մի մեթոդ, թե ինչպես լավ ստացվել լուսանկարներում.
1. Աչքերը կենտրոնացրեք օբյեկտիվից մի փոքր վերև:
2. Մի փոքր առաջ բերեք դեմքը և իջեցրեք ծնոտը:
3. Լեզուն դրեք ատամների արանքը և ժպտացեք: Դա կօգնի թուլացնել դեմքը: