fbpx

8 խորհուրդ միշտ հաջողված լուսանկարներ ունենալու համար

Ժամանակակից աշխարհում լուսանկարները դարձել են մարդկանց կյանքի անբաժան մասնիկները: Ինչ-որ միջոցառում համարվում է չկայացած, եթե համապատասխան լուսանկարներ չկան: Ցանկացած դեպքում մարդիկ հնարավորություն ունեն հավերժացնել պահն ու լուսանկարվել:

Եթե տարիներ առաջ լուսանկարվելը երկարատև ու թանկարժեք գործընթաց էր, այսօր դա վայրկյանների խնդիր է: Պետք է միայն մի քանի խորամանկություն իմանալ, որոնց շնորհիվ ձեր բոլոր լուսանկարները կատարյալ կլինեն:

1. Խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից

Ամպոտ եղանակը լուսանկարվելու համար ամենահամապատասխան ժամանակն է: Եթե նույնիսկ արևոտ օր եք ընտրել, փորձեք շողք գտնել: Այդպես դեմքի թերություններն ակնհայտ չեն լինի, իսկ լուսանկարն ավելի բնական տեսք կունենա:

2. Ընտրեք համապատասխան հետին պլան

Պետք չէ լուսանկարվել այն ամենի կողքին, ինչ տեսնում եք: Հետին պլանը պետք է համապատասխանի ձեր հանգիստի և լուսանկարի ոճին:

3. Մի վախեցեք կրկնել

Շատերը վախենում են կրկնել ուրիշների հաջողված լուսանկարները, սակայն դրա կարիքը չկա: Կրկնեք լուսանկարն ու փորձեք այնքան, մինչև որ ձերը կգտնեք:

4. Օգտվեք ժամանակացուցչից

Եթե ստիպված եք ինքներդ ձեզ լուսանկարել, օգտվեք ժամանակացուցչից:

5. Շատ լուսանկարներ արեք

Արեք որքան հնարավոր է շատ լուսանկարներ, որպեսզի հետո կարողանաք ընտրել լավագույնները:

6. Թույլ տվեք, որ աչքերը շողան

Ընտրեք այնպիսի պահ, երբ ձեր աչքերը շողում են, իսկ հետո ընդգծեք դա համապատասխան ծրագրերի միջոցով:

7. Մի լարվեք

Լուսանկարները պետք է բնական ու հանգիստ լինեն: Ավելորդ լարվածությունը կեղծիքի տպավորություն է ստեղծում:

8. Ավելացրեք վառ դետալներ

Կարելի է օգտագործել, օրինակ, գլխարկ, շարֆ, վառ գույնի շրթներկ և այլն: Դրանք օգնում են ամբողջացնել կերպարն ու համապատասխան տրամադրություն ստեղծել:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
8 խորհուրդ միշտ հաջողված լուսանկարներ ունենալու համար
Դատարկ է ներսս