fbpx

Մենք պետք է սովորենք դիմավորել Աստծուն

Մենք պետք է սովորենք աղոթել, բայց չմուրալ, այլ դիմավորել Աստծուն: Այսինքն՝ կանգնել Աստծո առջև երեկոյան, առավոտյան կամ ցանկացած ժամանակ և ասել. «Աստված իմ, ես գիտեմ, Դու ամենուր ես, Դու այստեղ ես, և ես Քո ներկայության մեջ եմ. որքան հրաշալի է: Կարո՞ղ եմ մի քիչ նստել քեզ հետ, և քո հետ խոսելու փոխարեն պարզապես լռել քեզ հետ»:

Գիտեք, թե ինչպես է լինում երբեմն, ընկերները հանդիպում են, նստում բուխարու մոտ։ Երեկո է։ Նախ՝ աշխույժ զրույց, հետո խոսակցությունը դառնում է ավելի հանգիստ, խորը, իսկ հետո նույնիսկ խոսելու ցանկություն չունես, քանի որ շատ լավ է միասին լինելը։ Իսկ ընկերները միասին նստում ու լռում են։ Սա այն է, ինչ մենք պետք է փնտրենք աղոթքում: Ոչ նրա համար, որ Աստծուն նոր բան ասենք, ի՞նչ կարող ես նոր բան ասել Աստծուն՝ հազարամյակներից հետո։ Բայց դու կարող ես սկսել Նրա հետ խոսելուց, Կարող ես նրան պատմել. «այսօր ահա այսպիսի օր էր, կյանքն ինձ այս կամ այն ​​կողմ նետեց, ամաչեցրեց, հոգնեցրեց, ուրախացրեց, այդպես անցավ օրը; իսկ հիմա ես քեզ հետ մի քիչ լուռ կնստեմ…»:

Հետո լռություն կտիրի, լռություն կլինի սենյակում, երբ ես դադարեմ աղալ խոսքերով կամ մտքերով: Եվ հետո կլինեմ Աստծո հետ. ես կնայեմ Նրան, Նա կնայի ինձ, և մենք այնքան լավ կզգանք միմյանց հետ…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 6 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
Մենք պետք է սովորենք դիմավորել Աստծուն
Facebook-ը աշխարհը դժբախտ է դարձնում