fbpx

Իմացեք, թե ինչ կախարդական շնորհ եք դուք ստացել ձեր ծննդյան օրը

Ձեր ծննդյան օրը թվերի պատահական հավաքածու չէ։ Զուգադիպություններ չկան։ Ամեն ինչ մեր աշխարհում ինչ-որ նպատակով է տեղի ունենում։

Ի դեպ, ալքիմիայի, օկուլտիզմի ու նումերոլոգիայի տեսանկյունից ձեր ծծնդյան օրը վկայում է այն կախարդական շնորհի մասին, որը դուք ստացել եք՝ այս աշխարհ գալով։

Նշանակություն չունի, հավատո՞ւմ եք դուք դրան թե՞ ոչ։ Նույնիսկ, եթե դուք երբեք չեք փորձել բացահայտել այդ ինֆորմացիան, ձեր շնորհը միշտ ձեզ հետ է։

Եվ այսպես, ձեր կախարդական շնորհը բացահայտելու համար արեք հետևյալ բանը՝ միմյանց կողքի դրեք բոլոր թվերը՝ ծննդյան օրը, ամիսը, տարին։ Գումարեք ու ստացեք վերջնական թիվ։

Օրինակ, եթե դուք ծնվել եք 1978թ. օգոստոսի 1-ին, հաշվարկը հետևյալը կլինի՝

1 + 8 + 1 + 9 + 7 + 8 = 34 = 3+4=7:

Ստացված թիվը հսկայական նշանակություն ունի։ Եվ այսպես՝

Թիվ 1՝ Կախարդանք

Այս թիվը նշանակում է արարում։ Համարվում է, որ այս թվի տակ ծնվում են ամենահզոր կախարդական ունակություններով օժտված մարդիկ։ Բացի դրանից, այս մարդիկ անհավանական կամքի ուժ ունեն։ Բայց պետք չէ այդ շնորհն օգտագործել բոլորին անխտիր վերահսկելու համար։

Ձեր շնորհը՝ կամարտահայտություն և խիզախություն։

Թիվ 2՝ Էմպատիա

Դուք շատ զգայուն եք ձեզ շրջապատող էներգիայի նկատմամբ։ Շատ ավելի շատ, քան մնացած մարդիկ։ Ահա թե ինչու արդեն վաղ մանկությունից դուք կարողանում եք զգալ ու հասկանալ այլ մարդկանց։ Կարողանում եք կարեկցել ու ցավակցել։

Ձեր կախարդական շնորհը ձեր սրտում է։ Դուք այն կարող եք օգտագործել ուրիշների ցավերը թեթևացնելու, ինչպես նաև ձեր էներգիան արագ վերականգնելու ու բնության հետ կոնտակտ ստեղծելու համար։

Ձեր շնորհն է՝ երազանքներ և կանխազգացում

Թիվ 3՝ Եռադեմ լուսին

Ձեզ մոտ միաժամանակ ներկա են արարման ու կործանման ուժերը։

Ժողովրդական մի այսպիսի խոսք կա՝ զգույշ եղեք ձեր երազանքների հետ։ Ուրեմն իմացեք, դա ձեր մասին է։ Բանն այն է, որ ձեր բոլոր մտքերն ու ցանկությունները հեշտությամբ կարող են իրականություն դառնալ։

Ձեր շնորհն է՝ արարում և կործանում։

Թիվ 4՝ էլեմենտալիստ

«4» թիվը խորհրդանշում է երկրագնդի 4 տարերքները՝ կրակ, ջուր, օդ և հող։ Ձեր էությունը կատարյալ հավասարակշռության մեջ է գտնվում այս 4 տարերքների հետ, դրա համար էլ դուք շատ ռացիոնալ ու խելացի եք։

Քանի որ դուք անընդհատ սպառում եք այս 4 տարերքների էներգիան, ապա ձեզ շատ դժվար է բանադրել։ Այդ չորս տարերքները հետ են մղում ցանկացած նեգատիվ։

Ձեր շնորհն է՝ էլեմենտալ կախարդանքը։

Թիվ 5՝ սպիրիտուալիստ

5-ը խորհրդանշում է 5-րդ տարրը՝ ոգին։ Այս թվի տակ ծնվածներն անընդհատ կապի մեջ են անդրշիրիմյան թագավորության հետ։ Ահա թե ինչու այս մարդիկ կարող են գերազանց սպիրիտուալիստներ լինել։

Ձեր շնորհը՝ հոգիների հետ շփում և նախնիների կախարդանք:

Թիվ 6`արևի աշակերտ

Այս թիվը խորհրդանշում է արևն ու այն ամենը, ինչ կապված է նրա հետ։ Հետևաբար՝ դուք ձեր ներսում օժտված եք էներգիայի հզորագույն հոսքով։ Դուք ամենազոր եք, քանի որ սնվում եք արևից։

Դուք կազդուրիչ ու առաջնորդ եք։ Բայց մի մոռացեք, որ մեծ ուժը նաև հսկայական պատասխանատվություն է ենթադրում։ Աշխատեք ձեր շնորհը չգործադրել ի չարս այլ մարդկանց։

Ձեր շնորհն է՝ ծիսական կախարդանք և առողջացում։

Թիվ 7՝ լուսնի աշակերտ

7-ը խորհրդանշում է Լուսինն ու նրա ողջ կախարդանքը։ Ձեր կախարդական շնորհը Լուսնի մաքուր կախարդանքն է։

Ձեզ նույնիսկ պետք չէ կարդալ կամ ինչ-որ բան իմանալ ծիսական կախարդանքի մասին։ Դուք ասես ծննդյան պահից գիտեք, թե ինչ ու ինչպես անել։ Այդ շնորհը կապված է ձեր կանխազգացման հետ, որը շատ ուժգին է զարգացած ձեզ մոտ։ Եվս մեկ շնորհ է այն, որ ձեր երազանքները, որպես կանոն, մարգարեական բնույթ ունեն։ Հենց որ դուք սկսում եք ինչ-որ բանի մասին մտածել, երազել, այն իսկույն իրականանում է։ Եթե դուք խելամտորեն օգտագործեք ձեր շնորհը, կարող եք հրաշքներ գործել։

Ձեր շնորհն է՝ պայծառատեսություն և իրականացվող երազանքներ։

Թիվ 8՝ ավանդական կախարդանք

«8» թիվը ամենակախարդականներից մեկն է համարվում։ Եթե ձեր ծննդյան օրը կապված է այդ թվի հետ, ուրեմն դուք հսկայական կախարդական ուժ ունեք։ Դուք գիտեք՝ որն է ճիշտ և որը՝ սխալ։

Ձեր շնորհն է՝ էներգետիկ մանիպուլյացիաներ և ալքիմիա։

Թիվ 9՝ շաման

Այս ցանկի վերջին թիվը ողջ վերը թվարկածի միավորումն է խորհրդանշում։ Սրանք այն դարպասներն են, ուր ամեն ինչ ավարտվում ու սկսվում է։ Ահա թե ինչու դուք տեսնում եք այնպիսի բաներ, ինչպես ոչ ոք։

Դուք արտիստիկ ու ստեղծագործ բնույթ ունեք, դրա համար էլ մարդկանց ու աշխարհը ոչ ստանդարտ եք տեսնում, տարբեր կողմերից ու հեռանկարներից։ Իսկ դա նշանակում է, որ դուք կարող եք բուժել ու ամոքել։

Քանի որ այս թիվը խորհրդանշում է մահն ու վերածնունդը, ապա դուք զգում եք ուրվականներին ու ոգիներին։ Դրա համար էլ դուք կարող եք դուրս գալ սովորական աշխարհի ու մարդկային հնարավորությունների սահմաններից, ինչպես դա անում են շամանները։

Ձեր շնորհն է՝ աստրալ պրոյեկցիա և կախարդանքի պահպանիչ ոգի։

Աղբյուրը՝ 168.am

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
Իմացեք, թե ինչ կախարդական շնորհ եք դուք ստացել ձեր ծննդյան օրը
Վիլյամ Սարոյանի 10 մեջբերումները, որոնք ստիպում են մտասուզվել