fbpx

Պաուլո Կոելյոի 15 ոգեշնչող արտահայտություններ, որոնք կստիպեն Ձեզ մտորել կյանքի շուրջ

Ընտրեք Ձեզ համար լավագույնը:

Ահա Պաուլո Կոելյոի մի քանի խորաթափանց արտահայտություններ․

1. Որքան բան ենք մենք կորցնում՝ վախենալով կորցնել:

2. Եթե դու սիրում ես ինչ-որ մեկին՝ ասա: Շատ սրտեր կոտրվել են չասված խոսքերից:

3. Թվում է, որ յուրաքանչյուրը հստակ պատկերացում ունի, թե ինչպես պետք է իրենց կյանքն ապրեն ուրիշները, բայց ոչ ոք չգիտի ինչպես ապրի իր իսկ կյանքը:

4. Մի վատնեք Ձեր ժամանակը բացատրությունների վրա․ մարդիկ լսում են միայն այն, ինչ ցանկանում են լսել:

5. Հոգևոր ճանապարհի երկու ամենադժվար փորձությունը․ համբերությունը՝ սպասելով հարմար պահի և համարձակություն, որ չհիասթափվես նրանից, ինչ գտել ես:

6. Պատահում է այնպես, որ պրոբլեմը մտնում է մեր կյանք և մենք ոչինչ չենք կարող անել դրանից խուսափելու համար: Բայց դրանք այնտեղ են որոշակի պատճառներով: Միայն դրանք հաղթահարելուց հետո մենք կհասկանանք, թե ինչու էին դրանք այնտեղ:

7. Մեզանից ոչ ոք չգիտի թե ինչ կարող է պատահել նույնիսկ հաջորդ րոպեին, բայց այնուամենայնիվ մենք առաջ ենք գնում: Որովհետև հույս ունենք: Որովհետև հավատում ենք:

8. Անկախ նրանից, թե ինչով է նա զբաղվում՝ յուրաքանչյուր մարդ կենտրոնական դեր ունի համաշխարհային պատմության մեջ: Եվ սովորաբար նա չգիտի, թե որ դերն է իրենը:

9. Մարդիկ ունակ են իրենց կյանքի յուրաքանչյուր պահի իրագործել իրենց երազանքները:

10. Ահա թե ինչ դուք պետք է անեք․ մնալ խելագար, բայց պահել սովորական մարդու պես: Դուք կտարբերվեք ուրիշներից, բայց սովորեք դա անել այնպես, որպեսզի ուշադրություն չգրավեք:

11. Ով սիրում է, սպասելով դրա դիմաց մրցանակ, նա ժամանակ է կորցնում:

12. Երբեմն դուք ստիպված եք ընտրություն կատարել երկու բանի միջև՝ ինչին սովորել եք և ինչ կցանկանայիք փորձել:

13. Երբ դուք աճեք, ապա կհայտնաբերեք, որ դուք արդեն ինչ-որ ժամանակ կեղծ սկզբունքներ եք պնդել, խաբել եք ինքներդ Ձեզ և տառապել անիմաստ բաներից: Եթե դուք լավ մարտիկ եք, դուք Ձեզ չեք մեղադրի դրա համար, բայց նաև թույլ չեք տա նույն սխալը երկրորդ անգամ կրկնել:

14. Երջանիկ լինելը՝ մեղք չէ:

15. Երբեք թույլ մի տվեք կասկածներին, որպեսզի կաթվածահար անեն Ձեր գործողությունները: Միշտ որոշումներ ընդունեք, որոնք անհրաժեշտ է ընդունել՝ նույնիսկ եթե վստահություն չկա, որ դա ճիշտ է:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Պաուլո Կոելյոի 15 ոգեշնչող արտահայտություններ, որոնք կստիպեն Ձեզ մտորել կյանքի շուրջ
Նոր Տարվա կախարդական փերիներով լույսեր սեփական ձեռքերով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)