fbpx

Կենդանակերպի ամենահումորային և ուրախ նշանները․ ամենաբարձր աստիճանից ամենացածրը

Առանց ծիծաղի շատ դժվար կլիներ ապրել: Մենք ծիծաղում ենք տարբեր պատճառներով և հումորի զգացումը կախված է մեր ընկալումներից, մտածելակերպից, ապրումներից և կյանքի փորձից: Այս վարկանիշային ցուցակը կհուշի, թե կենդանակերպի նշաններից ո՞վ է առանձնանում հումորի անկրկնելի զգացումով, և ով է ուղղակի վայելում շրջապատող մարդկանց ծիծաղելի հումորները:

1. Կշեռք

Նրանք սիրում են ծիծաղեցնել մարդկանց և փոխարենը ստանում են դրական էներգիա, իսկ հանուն դրա նրանք ունակ են անել ավելի անկանխատեսելի բաներ: Նրանց համար կարևորը, որպեսզի շրջապատողների համար ծիծաղելի լինի: Կշեռքները՝ կենդանակերպի ամենաշփվող նշաններից են, և հենց այդ պատճառով հումորով էլ նրանք առաջին տեղում են:

2. Աղեղնավոր

Աղեղնավորը սիրում է պատմել ծիծաղելի պատմություններ, ընդորում նա այնքան հմտորեն է դրանք ծաղկեցնում, որ նույնիսկ ամենահասարակ իրավիճակը կարող է թվալ կոմեդիայից մի հատված: Երեկույթներին և ընկերական շրջապատում նա այնքան անեկդոտ կպատմի մինչև լսարանը ծիծաղից ուժասպառ լինի:

3. Երկվորյակ

երկվորյակները սիրում են հումոր և հաճախ կատակում են մարդկանց եհտ: Փաստացիորեն այս նշանը դիվանագիտորեն սովորեցնում է մարդկանց կատակել իրենք իրենց հետ և տեսնել ու ծիծաղել սեփական թերությունների վրա: Վստահ եղեք, որ երկվորյակները չեն լռի, եթե դուք հայտնվեք որևէ հումորային իրավիճակում:

4. Կարիճ

Եթե դուք լավ ծանոթ չեք կարիճներին, ապա նրա հումորը ձեզ կարող է կոպիտ թվալ: Հետագա շփումներից հետո դուք չեք կարողանա զսպել ծիծաղը, չնայած հումորը նախկինի պես կլինի ագրեսիվ: Նա չի դատում իրավիճակներն ու մարդկանց, նա ուղղակի ազնվորեն բարձրաձայնում է իր տեսակետը: Կարիճը նաև սև հումորի մեծ սիրահար է:

5. Կույս

Կույսը՝ սարկազմի թագուհին է: Ինչ տեղի է ունենում իր շուրջը կամ իր հետ՝ նա կատակի է վերածում և օգտագործում է այն բանի համար, որպեսզի ստիպի մարդկանց սարկազմով ծիծաղել և արձագանքել: Կույսի համար միևնույնն է թե ինչ հիմա կմտածեն նրա մասին: Այդպիսի վարքը ուղղակի նրան օգնում է դիմանակայել տհաճ իրավիճակներին՝ առավելագույնս քիչ սթրես ապրելով:

6. Խոյ

Խոյի հումորը ուղիղ է և հաճախ արտահայտվում է ժեստերով, մարմնի լեզվով և ցենզուրայից դուրս անեկդոտներով: Այս նշանը գերադասում է ուրախ գործողություններ, բնական հումորներ, և որքան էլ որ տարօրինակ թվա՝ մարդկանց դուր է գալիս Խոյերի այդ «ջրիկությունը»:

7. Առյուծ

Առյուծներն օժտված են հումորի զգացումով, սակայն երբեմն չափը շատ են անցնում, ցանկանալով ավելի ծիծաղելի թվալ, քան կան: Նրանք փորձում են բավական մանրամասներով պատմել, որպեսզի պատմությունը դարձնեն հյութալի: Բայց շատ ավելի լավ է ծիծաղել ուրիշի հումորների վրա, քան անհաջող ստեղծել սեփականը:

8. Ձկներ

Ձկները սիրում են երկար պատմություններ պատմել և տարվում են․․․ Լսարանը կորցնում է հետաքրքրությունը, կորում է տարածության մեջ և սկսում է ննջել: Ավելի լավ է ժամանակին կանգ առնել, քան շարունակել պատմությունը՝ փորձելով անհաջող կերպով ծիծաղեցնել շրջապատին:

9. Ցուլ

Ցլի հումորը պասիվ է և տհաճության աստիճան պարկեշտ: Իրենք ավելի շատ գերադասում են ծիծաղել ուրիշի հումորների վրա, քան ինքնուրույն հումոր անել: Ցլերը կարող են բավական ծիծաղելի լինել ընկերական զրույցներում, հատկապես երբ նրանց ուշադիր լսում են:

10. Խեցգետին

Խեցգետնի հումորը ուղղված է դիմացինին ցածրացնելու վրա: Նա իրեն ծիծաղելի է զգում այն ժամանակ, երբ մյուսները համարում են իր հումորը երկիմաստ: Այս նշանի ամբողջ զգայունության և էմոցիոնալության հետ հանդերձ՝ նա պետք է փորձի ավելի թեթև կատակել և լինել առավել նրբանկատ:

11. Այծեղջյուր

Ավելի հաճախ Այծեղջյուրի դեմքին չի արտահայտվում էմոցիաները, և մարդկանց թվում է, որ նրանց ընդհանրապես հնարավոր չէ ծիծաղեցնել: Այս նշանին կարելի է խորհուրդ տալ մեկ բան՝ գտեք կյանքում ծիծաղելի որևէ բան և սովորեք ծիծաղել ինքներդ ձեզ վրա: Դա կքանդի ձեր և մարդկանց միջև գոյացած արգելապատը:

12. Ջրհոս

Ջրհոսները հաճախ ինքնամփոփ են, հեռացած մարդկանցից և ամեն կերպ փորձում են թաքցնել սեփական էմոցիաները և զգացմունքները: Որպես հուշում այս նշանի տակ ծնված մարդկանց՝ փորձեք ամեն ինչ այդքան լուրջ չընկալել, բացվեք և ժպտացեք աշխարհին և դուք ձեր շուրջը կգտնեք բավական հետաքրքիր բաներ:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կենդանակերպի ամենահումորային և ուրախ նշանները․ ամենաբարձր աստիճանից ամենացածրը
8 նորաձև լայֆհակ, որ օգտակար կլինեն յուրաքանչյուր կնոջ համար