fbpx

Պաուլո Կոելյոի 25 մեջբերումներ, սիրո, կյանքի և մեր մասին

Պաուլո Կոելյոն ժամանակակից ամենահանրաճանաչ գրողներից մեկն է: Նրա արվեստի հետ կապված կարծիքները կիսվում են՝  մի մասը համարում են նրա տաղանդը գերագնահատված, մյուսները՝ մինչև մաշվելը կարդում են նրա գրքերը: Իսկ ինչո՞ւմն է Կոելյոի հաջողության գաղտնիքը: Իսկ հաջողության գաղտնիքը նրանում է, որ նրա ստեղծագործությունները հասկանալի և մոտ են բոլորին: Mediamag-ը կիսվում է գրողի լավագույն ասույթներով:

«Կախարդի օրագիրը»

Մարդկանց հատկանշական է հորինել այն, ինչ գոյություն չունի և օգտակար դասեր չքաղել այն ամենից՝ ինչ մեր աչքի առաջ է:

Մենք միշտ գիտենք, թե որ ճանապարհն է լավագույնը: Բայց հետևում ենք սովորականին:

«Հինգերորդ լեռը»

Երեխան միշտ կարող է մեծահասակին երեք դաս տալ՝ նա ուրախ է առանց պատճառի, միշտ ինչ-որ բանով զբաղված է և կարողանում է յուրաքանչյուր գնով հասնել իր ուզածին:

Մարդը իր ճակատագիրը պետք է ընտրի, այլ ոչ թե ընդունի:

«Բրիդա»

Երբ դու գտնում եք կյանքի համար կարևոր մի բան, դա չի նշանակում, որ պետք է հրաժարվես մնացած ամեն ինչից:

Որքան ենք մենք կորցնում միայն այն պատճառով, որ վախենում ենք կորցնել:

Հասնելով վերջին՝ մարդիկ ծիծաղում են այն վախերի վրա, որոնք մինչև այդ տանջում էին նրան:

«Ալքիմիկ»

Ամեն ոք սովորելու իր տարբերակն ունի: Նրան հարմար չէ իմը, իսկ ինձ՝ նրանը: Բայց երկուսս էլ փնտրում ենք մեր Ճանապարհը, և միայն այդ պատճառով ես չեմ կարող չհարգել նրան:

Ես վախենում եմ, որ երբ երազանքս իրականություն կդառնա՝ այլևս պատճառ չեմ ունենա ապրելու այս աշխարհում:

Հիշի՛ր. միշտ պետք է հստակ իմանաս ինչ ես ուզում:

Երբ ինչ-որ բան շատ ես ցանկանում, ամբողջ տիեզերքը նպաստում է, որպեսզի քո ցանկությունները իրականանան:

«Վերոնիկան որոշում է մահանալ»

Մեզ բոլորիս մի փոքր խելագարությունն է պակասում:

Դադարիր անընդհատ մտածել իբր դու բոլորին խանգարում ես: Եթե ինչ-որ մեկին դուր չի գալիս՝ նա ինքը կբողոքի: Իսկ եթե խիզախություն չունենա բողոքելու՝ դա իր պրոբլեմն է:

«Ռիո Պեդրայի ափին նստեցի ես և արտասվեցի»

Միայն նա է երջանիկ, ով ունակ է երջանկություն տարածել։

Սերը նման է ամբարտակի՝ եթե թեկուզ մի փոքր անցք թողես, որտեղ կարող է մուտք գործել ջրի փոքրիկ շիթը, ապա շուտով ջրի ճնշումից պատերը կփլուզվեն և կգա մի պահ, երբ արդեն ոչ մեկ չի կարողանա պահել նրա հոսքը։ Եթե փլուզվեն պատերը, սերը կտիրի ամեն ինչին, և ամենքի վրա՝ նրա համար միևնույնն է ինչն է հնարավոր և ինչը ոչ։ Նրա գործը չէ՝ ունա՞կ եք պահել սիրելիին ձեր կողքին, թե ոչ։ Սերը անկառավարելի է։

Պետք է ականջալուր լինել ձայնին երեխայի, ով եղել ես ժամանակին և ով ապրում է դեռ ինչ-որ տեղ՝ այնտեղ, քո ներսում։ Նրան է տրված հասկանալ կախարդական պահերը կյանքի։

«11 րոպե»

Կյանքը սիրում է խավարել նրա համար, որպեսզի հետո փայլի իր լուսավոր կողմով։

Ավելի լավ է ապրիր այնպես, կարծես այսօր՝ քո կյանքի առաջին (կամ վերջին) օրն է։

Կյանքը միշտ չէ, որ երկրորդ հնարավորություն է տալիս։ Եվ նվերները, որ նա հրամցնում է՝ ավելի լավ է ընդունել։

Կյանքը չափազանց կարճ է կամ չափազանց երկար, որպեսզի հնարավոր լինի թույլ տալ ճոխություն՝ ապրել այն այդքան վատ։

Յուրաքանչյուր մարդ արարածի մեծագույն նպատակը՝ գիտակցել սերը։ Սերը այլոց մեջ չէ, այլ հենց մեր և մենք ինքներս ենք այն մեր մեջ արթնացնում։ Իսկ ահա, որպեսզի այն արթնացնել՝ հարկավոր է այդ ուրիշը։ Տիեզերքը իմաստ է ստանում միայն այն դեպքում, երբ մենք կարող ենք կիսվել մեր զգացմունքներով ինչ-որ մեկի հետ։

«Ալեֆ»

Մենք սովորաբար գնահատում ենք այն, ինչ հեռվից է եկել և հազվադեպ գնահատում մեր շուրջը գտնվող գեղեցկությունը։

Մենք երբեք չենք լինում այնպիսին, ինչպիսին մեզ ուզում են տեսնել ուրիշները։ Մենք այնպիսին եք, ինչպիսին ուզում ենք լինել։ Իհարկե հեշտ է մեղադրել ուրիշներին։ Կարելի է սպառել կյանքը՝ անիծելով աշխարհին, բայց մեր հաջողությունն ու անհաջողությունը ամբողջովին կախված է մեզանից։

Միայն միջակությունն է միշտ ամբողջովին վստահ իր վրա, այնպես որ խիզախեք և արեք այն, ինչ ձեզ դուր է գալիս։ Փնտրեք այնպիսի մարդկանց, որոնք չեն վախենում սխալվելուց և որոնք, իհարկե, սխալվում են։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Պաուլո Կոելյոի 25 մեջբերումներ, սիրո, կյանքի և մեր մասին
Մոլորություններ, որոնք սովորել ենք դեռ մանկուց