Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Ինչ չի անում ինքնավստահ տղամարդը

Ինչ չի անում ինքնավստահ տղամարդը

Ինքնավստահ տղամարդը, որն արդեն որոշ բաներ գիտի կյանքի մասին, հասկանում է, որ իրենից կախված են նաև այլ մարդիկ, և ունի որոշակի արժեքներ, որոնք հատկանշական չեն անփորձ, ոչ հասուն և թույլ մարդուն:

Ահա մի քանի բաներ, որոնք հասուն տղամարդը չի անի․

1. Նա թույլ չի տալիս, որ վախը խոչընդոտի երջանկության և հաջողության իր ճանապարհին

Վախը, լինի դա սխալվելու վախը, մերժվելու թե հերթական հանդիմանանքին արժանանալու, տղամարդկանց ստիպում է մի կողմ քաշվել: Վախի մեջ ապրելը նշանակում է հնազանդ լինել և երբեք չօգտվել ավելի մեծ հնարավորություններից, ինչը կարող է բացասաբար ազդել ձեր կարիերայի, սիրային ոլորտի, մարդկային հարաբերությունների, ինչպես նաև բարոյական վիճակի վրա: Հասուն տղամարդը գիտե, որ վախը ներկա է ամենուր, նա նաև գիտե, թե ինչպես պայքարի դրա դեմ:

Նա առանց տատանվելու դուրս է գալիս իր հարմարավետության գոտուց և ռիսկի է դիմում, նույնիսկ եթե այդ գործողության արդյունքը լինի նրա ինքնասիրությանը մի փոքրիկ հարվածը կամ թեթևակի անհարմարավետությունը: Հասուն տղամարդն ապրում է իր հարմարավետության գոտու եզրին և մշտապես ոտք է դնում անհայտ տարածքներ, որոնք այդ գոտու սահմաններից դուրս են:

2. Նա ինչ-որ բան չի անի ուղղակի ինչ-որ մեկին դուր գալու համար

Դուք հավանաբար հաճախ եք հանդիպում տղաների, որոնք սկսում են աշխատել, որպեսզի իրենց ընկերուհու վրա տպավորություն թողնեն: Կամ էլ տղամարդկանց, որոնք գինու համտեսումների են գնում, որպեսզի շրջապատողները նրանց զիլ տղաների տեղ դնեն: Դուք նաև բախվել եք այնպիսինների, որոնք չեն շեղվում նախանշված ճանապարհից, որպեսզի ավելի դուր գան վերադասին և գործընկերներին: Իսկ հասուն տղամարդուն ընդհանրապես չի հետաքրքրում, թե իր մասին ինչ կմտածեն շրջապատողները: Այդպիսի տղամարդուն առաջնորդում է ավելի լավը դառնալու և իր ընտրած ուղղությամբ զարգանալու անկեղծ ցանկությունը:

Նա սպորտով է զբաղվում, որպեսզի ավելի առողջ և ուժեղ լինի, գրքեր է կարդում դասընթացների է գնում, որպեսզի ընդլայնի իր ճանաչողությունն ու կարողություններն այն ոլորտներում, որոնք նրան օգտակար և հետաքրքիր են թվում: Այլ խոսքով, նա գիտե, թե ինքն ով է և ինչ է ուզում, ինչպես նաև հարգում ևգնահատում է ուրիշների կարծիքը, առաջնորդվում է միայն նրանով, ինչն ավելի լավ ընտրություն է համարում:

3. Նա իր մտքում իդեալական կնոջ կերպար չի ստեղծում

Շատ հարաբերություններ փլուզվում են, երբ չհասունացած տղամարդիկ գիտակցում են, որ իդեալական կնոջ կերպարը, որոնք նրանք դրել են պատվանդանին և որով հիացել են այս ամբողջ ընթացքում, չի համապատասխանում իրականությանը: Շատ տղամարդիկ անցնում են խանդոտ հիացմունքից մինչև անիմաստ կնատյացություն ընկած ուղին, երբ իրական կանայք չեն արդարացնում նրանց ակնկալիքները:

Իսկ կանայք այնպիսի արարածներ են, ինչպես տղամարդիկ. նրանք իրենց ուժեղ և թույլ կողմերն ունեն, բնավորության սքանչելի գծերը և ներելի թերությունները, ցանկությունները և վախերը: Հասուն տղամարդը գիտե դա: Հենց այդ պատճառով նա իրեն կանանց հետ անհամեմատ ավելի հանգիստ է զգում: Նա նրանց նայում է որպես իրեն հավասարների, ինչը նպաստում է առողջ և իսկական հարաբերությունների զարգացմանը:

4. Կնոջ խոսքերը և գործողությունները նրան փակուղի չեն մտցնում

Բացի այն, որ հասուն տղամարդը կնոջն ընկալում է որպես իրեն հավասարի, նա նաև մի պարզ փաստ գիտե. կանայք և տղամարդիկ որոշ մակարդակներում բավականին տարբեր են: Օրինակ` կենսաքիմիական, հոգեբանական և սոցիալական տեսանկյունից: Մենք տարբեր կերպով ենք դաստիարակվում և մեր ուղեղը տարբեր կերպ է կառուցված: Հասուն տղամարդը հասկանում է, որ կանայք շփվում են, վիճում և հոգեբանորեն կախված են:

Հենց այդ պատճառով նման տղամարդուն դժվար է փակուղի մտցնել կամ էլ ջղայնացնել կանացի խոսքերով և արարքներով, և դա ավելին է, քան իրերին տարբեր տեսանկյունից նայելու կարողությունը: Ամբողջ հարցը կանացի հոգու և նրանց մարմնի լեզվի ավելի խորը ընկալումն է:

5. Նա չի վիրավորվում

«Բարկությունից կառչելը նույնն է, թե թույն խմես և սպասես, թե ուրիշ մարդ կմեռնի», – Բուդդա:

Վեճերը տեղի կունենան ընտանիքի անդամների, ընկերների, սիրեկանների, գործընկերների միջև: Դա անխուսափելի է, եթե դուք ինչ-որ մեկի հետ բավականին շատ ժամանակ եք անցկացնում: Սակայն հասունության ակնհայտ նշան է վեճից հետո հանգստանալու և բոլոր բացասական զգացումներից ազատվելու կարողությունը: Հասուն տղամարդուց դուք այսպիսի ֆրազներ կլսեք. «կներես, ես սխալ էի», «մոռացիր դրա մասին, դա ոչ մի կարևորություն չունի» կամ «դա վաղուց արդեն անցյալում է»: Նման տղամարդը ներողություն է խնդրում և առաջ է շարժվում: Եթե դուք կուտակեք վիրավորանքը, դա միայն կթունավորի ձեր հարաբերությունները և փորձանք կբերի:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


Загрузка…

կարդացեք նաև

Տեսահոլովակի պրեմիերա. Քրիստինե Պեպելյան՝ «Էլի կընտրեմ քեզ»

Քրիստինե Պեպելյան՝ «Էլի կընտրեմ քեզ»․ Տեսահոլովակի պրեմիերա։ Երգչուհին ինստագրամի իր էջում ազդարարել է տեսահոլովակի պրեմիերան և գրել․ «Ծնունդդ շնորհավոր իմ սեր»։ Տեսահոլովակը՝ ստորև https://youtu.be/KAKXtnDcAMw Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար...

Կենդանակերպի 5 վտանգավոր, ճակատագրական կանայք

Աստղաբանները պնդում են, որ կնոջ բնավորությունն ամբողջությամբ կախված է նրանից, թե որ Կենդանակերպի նշանի տակ է նա ծնվել: Բոլոր Կենդանակերպի նշաններից առանձնանում են մի...

ԹԵՍՏ․ Եթե ճիշտ պատասխանեք մեր բոլոր հարցերին՝ կնշանակի, որ իզուր չեք ստացել բարձրագույն կրթություն

Հարգելի ակտիվիստներ: Մենք անգործ չենք նստել և ստեղծել ենք Ձեզ համար ևս մեկ ընդհանուր գիտելիքներին վերաբերող թեստ: Այս ամենի մասին դուք կարող եք լսած...

Պատմությունից 20 աբսուրդային փաստ, որոնց դժվար է հավատալ

Հավանաբար շատերդ եք պատմությունից լսել աբսուրդային ինչ-որ բան, այնպիսի փաստեր, որոնք հեշտությամբ կարող են սուտ թվալ: Եվ այդպիսի օրինակներ շատ են: Ահա դրանցից մի...