fbpx

Համաշխարհային պատմության 10 ամենաատելի մարդկանց մանկական լուսանկարները

Դիտելով այս չարագործների մանկական լուսանկարները՝ զարմանում ես, ինչպե՞ս կարող էին այս հրեշտակները վերածվել դաժան մարդասպանների: Ոչ ոք չգիտի, ազդե՞լ է արդյոք նրանց վրա դաստիարակությունը, շրջապատը կամ մեկ այլ բան, սակայն փաստը մնում է փաստ, որ նրանք մեծանալով վեր են ածվել իսկական հրեշների, ովքեր կործանել են բազմաթիվ կյանքեր:

Ձեզ ենք ներկայացնում համաշխարհային պատմության 10 ամենաատելի մարդկանց մանկական լուսանկարները:

1. Ադոլֆ Հիտլեր

Նացիոնալ-սոցիալիզմի հիմնադիր և գլխավոր գործող անձ, Երրորդ ռեյխի տոտալիտար դիկտատուրայի հիմնադիր, Նացիոնալ-սոցիալիստական աշխատավորական կուսակցության ֆյուրեր, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը:

2. Ուսամա Բեն Լադեն

«Ալ-Կաիդա» միջազգային իսլամական ահաբեկչական խմբավորման հիմնադիրն ու առաջին էմիրը, ով իր վրա վերցրեց 2001թ․ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության և 1998թ․ Աֆրիկայում ԱՄՆ դեսպանատան պայթյունների ողջ պատասխանատվությունը:

3. Բենիտո Մուսոլինի

Նացիոնալ ֆաշիստական կուսակցության առաջնորդ, աշխարհի ամենադաժան դիկտատորներից մեկը:

4. Իոսիֆ Ստալին

Սովետական քաղաքական, պետական, ռազմական և կուսակցական գործիչ, Սովետական Միության Գեներալիսիմուս: Համարվում է անցյալի ամենադաժան առաջնորդներից մեկը, ով կործանել է միլիոնավոր կյանքեր:

5. Չարլզ Մենսոն

Ամերիկյան հանցագործ, «Ընտանիք» աղանդի հիմնադիրն ու ղեկավարը, ում հրամանով, աղանդի անդամները 1969թ․ կատարել են մի շարք դաժան սպանություններ: Դատապարտվել է 9 ցմահ ազատազրկման:

6. Էյլին Ուորլսոն

Ամերիկյան սերիական մարդասպան: Դատապատվել է մահապատժի: Մահապատժի է ենթարկվել 2002թ․ հոկտեմբերի 9-ին՝ մահացու ինիեկցիայի ճանապարհով:

7. Կիմ Չեն Իր

Կորեական պետական, կուսակցական և ռազմական գործիչ, Կորեական Ժողովրդադեմոկրատական Հանրապետության Մեծ Ղեկավար, ով վախի մեջ էր պահում ամբողջ երկիրը:

8. Հենրիխ Հիմմլեր

Երրորդ ռեյխի, Նացիստական կուսակցության գլխավոր գործիչներից մեկը և Էսէսի ռեյխֆյուրեր: Հիմմլերը լինելով Երրորդ ռեյխի ամենաազդեցիկ դեմքերից մեկը՝ համարվում է Հոլոքոստի գլխավոր կազմակերպիչներից մեկը:

9. Անդրեյ Չիկատիլո

Սովետական սերիական մարդասպան, պեդոֆիլ, նեկրոսադիստ, նեկրոֆիլ և հանիբալ: Մեծ ճանաչում է ձեռք բերել՝ 1978-ից 1990թթ․ կատարելով 53 դաժան սպանություն՝ 7-ից 16 տարեկան 21 տղաների, 9-ից 17 տարեկան 14 աղջիկների, 18 աղջիկների և կանանց:

10․ Սադամ Հուսեյն

Իրաքյան պետական և քաղաքական գործիչ, Իրաքի նախագահ (1979-2003): Իր ռեժիմի ժամանակ կիրառվում էին կտտանքները, բռնաբարությունները, մասայական սպանությունները և քաղաքական սպանությունները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Համաշխարհային պատմության 10 ամենաատելի մարդկանց մանկական լուսանկարները
Ահա թե ինչպես է ազդել ձեզ վրա ձեր ԾՆՆԴՅԱՆ ԱՄԻՍԸ (տեսանյութ)