Տիրակալներն ու պատմական այլ գործիչներ մեզ թվում են բարեպաշտության և համեստության օրինակներ, և մենք սովորության համաձայն համարում ենք, որ նրանք ի վիճակի չեն անառակության։ Սակայն, ինչպես կտեսնեք մեր հոդվածից, դա բոլորովին այդպես չէ: Մենք ձեզ համար կազմել ենք պատմության 10 ամենաանառակ կանանց ցուցակը, որոնց վարքագիծը զայրացնում էր ժամանակակիցներին, իսկ այժմ շոկի կենթարկի նաև ձեզ։
Կլեոպատրա
Ոչ ոք չի հիշում մեծ փարավոնների անունները, բայց փոխարենը՝ Կլեոպատրայի թեթև վարքը մնացել է պատմության մեջ: Անխոս, հանուն այս հմուտ ու խորամանկ գեղեցկուհու՝ Կեսարը, իսկ հետո Մարկ Անտոնին, պատրաստ էին ամեն ինչի, նույնիսկ չփորձելով սանձել նրա խառնվածքը։ Եգիպտոսի թագուհին միշտ գիտեր, թե ինչ է տղամարդն ուզում իրենից և կարող էր գոհացնել ցանկացածին: Ընդ որում, թագուհու հետ մեկ գիշերը շատերի համար կյանք է արժեցել։
Մարկիզա դե Պոմպադուր
Էլ ո՞վ է կարծում, որ արտաքինը մարդու գլխավոր հատկանիշը չէ։ Ժաննա Պուասսոնն իր կյանքի պլանը կառուցեց՝ սկսելով միայն այս հաղթաթղթից։ Ծրագիրն, ըստ էության, բավականին պարզ էր. հանդիպել թագավորին և խելքահան անել․ դեռևս ոչ ոք չէր ազատվել այդպիսի ցանցերից: Լյուդովիկոս 15-րդը մարկիզա դը Պոմպադուրին քսան տարի պահեց ֆավորիտների մեջ՝ հատկապես գովաբանելով նրա կազմակերպչական հմտությունները։ Ըստ որոշ տեղեկությունների, նա կարող էր գիշերը 10-ից ավելի անգամ սեքսով զբաղվել՝ բավարարելով տարբեր տղամարդկանց։
Կոմսուհի Դյուբարի
Վանական խուցն իրականում այդքան էլ չէր գրավում Մարի Բեկյուին, և, հետևաբար, էքսցենտրիկ աղջիկը 13 տարեկանում փախավ աբբայության իր հարազատ պատերից: Փարիզում Մարին հաճույքով զբաղվեց մարմնավաճառությամբ և դարձավ մոդիստուհի։ Կոմս Դյուբարին փողոցներից իր դղյակ տարավ հմայիչ պոռնիկին և, ի դժբախտություն իրեն, թագավորի մոտ պարծեցավ երիտասարդ գեղեցկուհով։ Լյուդովիկոս XV-ն այնքան էր սիրահարվել, որ նրան տեղափոխեց իր մոտ։ Լյուդովիկը մատների արանքով էր նայում Մարիի՝ փողի դիմաց տղամարդիկ ընդունելու սովորությանը. Ի՞նչ է որ, ո՞ւմ հետ չի պատահում։
Վալերիա Մեսալինա
Վալերիա Մեսալինան Հռոմի կայսր Կլավդիոսի երրորդ կինն էր։ Կայսրուհին ապրեց կարճ, բայց վառ կյանք՝ շփման բերկրանք պարգևելով իր հարյուրավոր հպատակների։ Գիշերը կինը դուրս էր գալիս կայսերական սենյակներից և գնում լուպանարիում, որտեղ մարմնավաճառությամբ էր զբաղվում։ Դա արվում էր բացառապես արվեստի հանդեպ սիրուց դրդված, և ամենևին էլ ոչ հանուն ծիծաղելի վաստակի։
Գիշերվա ընթացքում Մեսալինան կարող էր կիսել անկողինը մեծ ռազմանավի անձնակազմի հետ։ Մի անգամ նա նույնիսկ մրցել է հանրահայտ հռոմեացի մարմնավաճառուհու հետ՝ մեկ գիշերվա ընթացքում ընդունած հաճախորդների քանակով։ Արքայական արյունը հաղթեց: Կեսարը աչք էր փակում կնոջ շռայլ վարքի վրա, մինչև որ մի օր կինը փորձեց ամուսնանալ իր սիրելիի հետ։ Դա գնահատվեց որպես մասնակցություն կայսեր դեմ դավադրությանը: Վալերիային սպանեցին Կլավդիոսի նվիրած հոյակապ այգիներից մեկում։
Մարիա Անտուանետա
Ֆրանսիայի թագուհին և Լյուդովիկոս XVI թագավորի կինը տխրահռչակ պոռնիկ էր։ Թագավորը տառապում էր ֆիմոզայով և չէր կարողանում բավարարել կնոջը, իսկ Մարիան, առանց վարանելու, գնում էր՝ կողքից մխիթարություն փնտրելու։ Նա անհետանում էր պարահանդեսների և դիմակահանդեսների ժամանակ՝ փնտրելով տղամարդկանց, ովքեր կարող էին զարմացնել իրեն: Ասում են, որ թագուհին չէր զազրում նույնիսկ ինցեստից և նույնիսկ գայթակղել է սեփական որդուն։
Ջովաննա Նեապոլացի
Էրոտիկայով լցված «Դեկամերոնը» 17-ամյա թագուհու համար կարդացել է հենց ինքը՝ Բոկաչոն, ինչը, հավանաբար, ազդել է Ջովաննա Նեապոլացու ամեն մարմնականի նկատմամբ հետաքրքրության աճի վրա։ Ջովաննան մյուս թագավորական անառակներից տարբերվում էր մեկ անկողնում մի քանի զուգընկերներ ընդունելու հանդեպ սիրով։
Տես նաև՝ Պատմական 20 շոկային փաստեր, որոնց մասին չեն պատմում դպրոցներում
Ելիզավետա Պետրովնա
Դեռ մինչև գահ բարձրանալն էր Ելիզավետա Պետրովնան հայտնի իր ազատ վարքով։ Նա իր շքախմբի մեջ հավաքում էր վեհ տղամարդկանց՝ ուշադրություն չդարձնելով նրանց կարգավիճակին. զինվորներ, ծառաներ, երաժիշտները և այլք կոչումներ էին ստանում թագավորական բուդուարում առաջին գիշերվանից հետո: Վերջիվերջո Ելիզավետա Պետրովնայի արկածներից նույնիսկ սկսեցին զայրանալ կուրտիզանուհիները. այդ որտե՞ղ է լսված, որ չորս սիրեկաններ միանգամից ապրեն նույն պալատում և հերթով փոխարինեն միմյանց ննջասենյակում:
Եկատերինա II
Եկատերինա II-ի թագավորումը նշանավորվեց մի շարք ինտիմ սկանդալներով։ Նույնիսկ երիտասարդ տարիներին թագուհու մշտական սիրեկանների թիվը գերազանցել է երեք տասնյակը։ Գահ բարձրանալով՝ Եկատերինան մի փոքր ավելի ընտրողական դարձավ. այժմ անկողնային ընկերների յուրաքանչյուր թեկնածու ստուգվում էր իր անձնական սպասավորների կողմից: Արքայազն Պոտյոմկինը, ի դեպ, մեծ հարստություն է դիզել թագուհու անզուսպ բնավորության վրա՝ հարյուր հազար ռուբլու դիմաց, նա պոտենցիալ ֆավորիտին տրամադրում էր անձնական հանդիպում Եկատերինայի հետ:
Իշխանուհի Սալտիկովա
Մարյա Ալեքսեևնա Սալտիկովան սերում էր Գոլիցինների ընտանիքից և ադյուտանտ գեներալ Վասիլի Սալտիկովի կինն էր։ Իշխանուհին հրաշք էր, շատ լավը, ոչ հիմար, և նաև հատուկ ժողովրդականություն էր վայելում գրենադերների շրջանում: Ինչպես Մեսալինան, այնպես էլ Մարյա Ալեքսեևնան սիրում էր գիշերները դուրս գալ մարդկանց մեջ՝ տղամարդու կոստյում հագած։ Ազատ ժամանակն անցկացնում էր զինվորների զորանոցում։ Որոշ պատմաբաններ պնդում են, որ Սալտիկովան երեք հարյուրից ավելի սիրեկան ուներ գրենադերների զորքերում։
Տես նաև՝ 13 մեծագույն պատմական լուսանկարներ, որոնք շուռ են տվել մեր պատկերացնումները հենց մեր մասին
Գալա Դալի
Մոդել և հայտնի սյուրռեալիստի կին Ելենա Դյակոնովան իր ստեղծագործության հիմքում դնում էր ազատ սիրո սկզբունքը։ Լինելով մեծ երևակայությամբ և կեղծավոր կարծրատիպերի բացակայությամբ կին, նա իր երկու ամուսնություններում էլ չփոխեց այդ սկզբունքը։ Նրա առաջին ամուսինը՝ ֆրանսիացի Պոլ Էլյուարը, աջակցում էր կնոջը բոլոր ջանքերում, ընդհուպ մինչև սեքս երեքով՝ ստեղծագործական բոմոնդի ներկայացուցիչներից մեկի հետ։
Ամուսնացած Սալվադոր Դալիի հետ՝ կինը շարունակում էր ընդունել նոր երկրպագուների սիրատածումները։ Ճիշտ է, ժամանակի ընթացքում սիրախաղն ավելի ու ավելի քիչ էր դառնում: Ելենա Իվանովնան չտրվեց հուսահատությանը, այլ սկսեց փողով տղամարդկանց գնել: Երբ փողը վերջացավ, արդեն պատկառելի տարիքի կին լինելով, Գալան հատուցում էր երիտասարդ սիրեկաններին, գուշակեք, թե ում նկարներով: