fbpx

YouTube-ի մասին 7 փաստ, որոնց մասին հավանաբար դուք չգիտեք

Շատ քչերը գիտեն, որ ի սկզբանե Youtube.com կայքը մտածված էր և իրականացվում էր որպես ծանոթությունների կայք, բայց մեկ յուրօրինակությամբ՝ հնարավորություն բեռնել անձնական տեսանյութեր: Կայքի հիմնադիրներ Չադ Հերլին, Սթիվ Չենը և Ջավիդ Կարիման գտնում էին, որ այդպես մարդկանց ավելի հեշտ կլինի պատմել իրենց մասին և գտնել համապատասխան մարդուն:

Բայց կատարվեց այն, ինչը ոչ մի կերպ չէին սպասում հիմնադիրները՝ օգտատերերը փոխեցին պրոեկտի ճակատագիրը բոլորովին այլ ուղղությամբ: Տեսանյութերի մեծամասնությունը, որ բեռնում էին օգտատերերը իրենց մասին չէր, այլ այն մասին, թե ինչ է կատարվում իրենց շուրջը: Հերլին, Չենը և Կարիմը անմիջապես հասկանում են, որ դա ազդանշան է, ըստ որի կայքի հաջողության համար պետք է կատարել ռեբրենդինգ:

Ովքե՞ր են YouTube-ի հիմնադիրները

Հերլին, Չենը և Կարիմը կոլեգաներ էին PayPal վճարման համակարգում: Հերլին՝ գլխավոր դիզայներն էր, իսկ մյուս երկուսը՝ ինժեներ-նախագծողներ: youtube.com-ի միտքը պատկանում է Չադ Հերլիին: Այն բանից հետո, երբ մյուսները ծանոթացան մտքի հետ և քննարկեցին հիմնական նրբությունները՝ երեքն էլ դուրս են գալիս աշխատանքից և լծվում կայքի ստեղծմանը:

2005թ. փետրվարի 14-ին նրանք գրանցեցին YouTube.com դոմենը:

Ապրիլի 23-ին Ջավիդը տեղադրեց առաջին տեսանյութը, որի տևողությունը 19 վայրկյան էր: Ահա այն.

Տեսանյութերը հարմարավետ դիտելու համար նախագծողները սկսեցին օգտագործել նվագարկիչ Macromedia Flash հիմքի վրա: Ժամանակի ընթացքում ի հայտ է գալիս նոր ֆունկցիա, որի շնորհիվ բանալի բառերով հնարավոր էր փնտրել ցանկալի տեսանյութը: Բացի դրանից YouTube-ում առաջինը հայտնվեց տեսանյութի գնահատման համակարգը: Հետևաբար ամենահանրաճանաչ տեսանյութերի թոփը ձևավորվում էր օգտատերերի գնահատականների արդյունքով:

Ընկերության սրընթաց աճը գրավում է Sequoia Capital և Time Warner վենչուրային հիմնադրամների ուշադրությունը: Sequoia Capital-ը 2005թ. նոյեմբերին YouTube-ում ներդնում է 3 միլիոն դոլար, ինչը հնարավորություն տվեց տեսածառայության հիմնադիրներին հանրային մուտք ապահովել YouTube-ին: 2005թ. նոյեմբերի 22-ը կարելի է համարել YouTube-ի լիարժեք ծննդյան ամսաթիվ:

Հետաքրքիր դիպված պատահեց ծառայության անվան հետ՝ Universal Tube & Rollform Equipment ընկերությունը դատական հայց ներկայացրեց: Հայցի էությունը կայանում էր նրանում, որ երբ օգտատերերը սխալ էին մուտքագրում անունը՝ հայտնվում էին Utube.com կայքում, որը պատկանում էր մեդիահսկային: Այդ սխալների մեծ քանակի պատճառով Universal Tube & Rollform Equipment կայքը հաճախ անհասանելի էր դառնում: Հայցը այդպես էլ չբավարարվեց, իսկ ընկերությունը ստիպված եղավ փոխել իր հասցեն Utubeonline.com-ի:

2006թ. նոյեմբերին հայտնի դարձավ, որ YouTube LLC գնվել է Google ընկերության կողմից:

Հանրաճանաչությամբ՝ այսօր YouTube-ը թվով 3-րդ կայքն է աշխարհում: Հնարավոր է մի օր YouTube.com-ը կզբաղեցնի ժամանակակից հեռուստատեսության տեղը: Արդեն հիմա YouTube-ում հնարավորություն կա դիտել համերգներ, լեկցիաներ և սեմինարներ ուղիղ եթերով:

Այ այսպես, սովորական ծանոթությունների կայքը կարողացավ վերափոխվել և զարգանալ որպես սկզբունքորեն նոր վիդեոհոսթինգ: Նվաճել ժողովրդի սերն ու ամենուրեք դառնալ հանրաճանաչ: Դա իրոք զգալի նվաճում է: Եվ որ ամենակարևորն է՝ նրա պատմությունը այսքանով չի սահմանափակվում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
YouTube-ի մասին 7 փաստ, որոնց մասին հավանաբար դուք չգիտեք
Ծխում եմ: Շատ եմ ծխում: