fbpx

Մարդկային սրտի մասին 15 անհավանական փաստ, որոնք կապշեցնեն Ձեզ

Սիրտը կարևորագույն օրգան է գրեթե յուրաքանչյուր կենդանու համար։ Այս մկանը չի դադարեցնում իր աշխատանքը տասնամյակների ընթացքում։ Սիրտը՝ ամենաունիկալ օրգանն է։ Եվ ահա Ձեզ 15 պատճառ դրանում համոզվելու համար։

1. Սովորական մեծահասակ մարդու սիրտը կատարում է րոպեում 72 զարկ, 100 000՝ օրվա ընթացքում, 36 500 000 անգամ տարվա մեջ և 2.5 միլիարդ անգամ ամբողջ կյանքի ընթացքում։

2. Խոհանոցի ծորակը պետք է բացված լինի ամբողջ հոսքով և չփակվի 45 տարի, որպեսզի թափվի այնքան ջուր, որքան արյուն սիրտը մղում է մարդու կյանքի միջին տևողության ընթացքում։

3. Սրտի կողմից ամենօրյա արտադրած էներգիան հավասարազոր է այնքան էներգիային, որը կբավարարի մեքենայով 32 կմ գնալու համար, իսկ ամբողջ կյանքում այն հավասարազոր է դեպի լուսին գնալ և գալու համար անհրաժեշտ էներգիային։

4. Մարդու սիրտը սկսում է բաբախել երբ նա դեռ 4 շաբաթական սաղմ է։

5. Կանացի սիրտը շատ ավելի արագ է բաբախում՝ 78 զարկ րոպեում, իսկ տղամարդունը դանդաղ՝ 70 զարկ րոպեում։

6. Սրտի բաբախյունը՝ դա սրտի փակվող փականների ձայնն է։

7. Հին Եգիպտոսում գտնում էին, որ սիրտը, և ընդհանուր առմամբ բոլոր կարևոր օրգանները մարդը կարող է տեղափոխել իր մեջ։

8. Պլատոնը գտնում էր, որ ուղեղը, որպես օրգան՝ ծնում է մտքերը, իսկ սիրտը՝ կրքերը։

9. Ֆրանսիացի բժիշկ Ռենե Լաենեկը (1781-1826) հորինեց ստեթասկոպը այն բանից հետո, երբ հասկացավ, որ շատ մեծ կրծքերով հիվանդ կանանց կրծքերին ականջը դնելը՝ հարմար չէ։

10. Ծիծաղը ունակ է ապահովել սրտի առողջ աշխատանքը։ Այն թուլացնում է անոթների պատերը և 20%-ով մեծացնում է արյան շրջանառությունը։

11. Որքան բարձր է մարդու կրթվածության աստիճանը՝ այնքան ցածր է սրտային հիվանդությունների ռիսկը։

12. Ըստ վիճակագրության, սրտային նոպաների մեծ մասը բաժին է հասնում տոնական օրերին, իսկ կոնկրետ՝ Նոր Տարվան և Սուրբ ծննդյանը և նաև երկուշաբթի օրերին։

13. Քանի որ սրտի կողմից արտադրվում են էլեկտրական իմպուլսներ՝ այս օրգանը ունակ է գոյություն ունենալ նաև օրգանիզմից դուրս, եթե նրան ապահովեն բավական քանակությամբ թթվածնով։

14. Համեմատած մյուս օրգանների՝ սրտին հատկացված է ամենամեծ ծավալով աշխատանքը։

15. Շվեդ գիտնականներն ապացուցել են, որ երգչախմբով երգեցողության ժամանակ բոլոր երգիչների սրտի ռիթմերը սինխրոնացվում են։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Մարդկային սրտի մասին 15 անհավանական փաստ, որոնք կապշեցնեն Ձեզ
Հայերի մեծ մասը սթրեսերից խոցելի են (փոքրիկ հետազոտություն)