Ներկայացնում ենք Ձեզ հետաքրքրաշարժ փաստերի հերթական չափաբաժինը։ Հարստացրեք Ձեր գիտելիքների գանձարանը.
Մարդն օգտագործում է 17 մկան, երբ ժպտում է և 43-ը, երբ տխրում է:
Փռշտալու ժամանակ մարմնի բոլոր ֆունկցիանները դադարում են գործել, նույնիսկ սիրտը:
Անհնար է փռշտալ բաց աչքերով:
Ամբողջ օրգանիզմի կալցիումի 97%-ը գտնվում է ատամներում:
Լեզուն ամենաամուր մկանային համակարգն է մարդու մարմնում:
Մարդն առավոտյան 8մմ բարձր է, քան երեկոյան, քանի որ ողնաշարը ծանրության տակ սեղմվում է, իսկ քնելիս ուղղվում:
Կանանց սիրտը ավել արագ է բաբախում, քան տղամարդկանցը:
Մարդու քիթը և ականջները աճում են ողջ կյանքի ընթացքում:
Մարդու ոսկորները պողպատից 5 անգամ ավելի ամուր են:
Եթե ծամեք անանուխ և փակեք ձեր քիթը, ապա դուք չեք զգա անանուխի համը:
Իր կյանքի ընթացքում մարդը սպառում է 35 տոննա սնունդ:
Երեխաները ավելի արագ են աճում գարնանը:
Ծննդյան օրվանից մարդու ուղեղում արդեն կան 14 մլրդ բջիջներ, և դրա թիվը չի ավելանում մինչև մահը: 25 տարեկանից հետո ամեն օր այն կրճատվում է 100 հազարով: 40-ից հետո արագանում է ուղեղի դեգրադացիան, իսկ 50-ում նեյրոնները (նյարդային բջիջները) սկսում են նեղանալ և ուղեղի ծավալը նվազում է:
Կապույտ աչքերով մարդիկ ցավի նկատմամբ ավելի զգայուն են, քան մյուսները:
Մարդու բերանի խոռոչում կա 40000 մանրէ:
Եթե դուք կարդացելեք 300 էջանոց գիրք, ապա ձեր աչքերը հաղթահարել են 1կմ հեռավորություն:
Հրապարակման ներկայացրեց՝ Ջեմմա Սիմոնյանը
Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը.